ARM | RUS |

Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիայի կողմից ԼՂ անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովրդին, ոչ մեկին

25.11.20 | 23:04

Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր քննարկեց ու ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը։ Սենատում պատգամավորների ելույթներից հետո վերջնական խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։

«Լուրջ, բռնի ռազմական գործողությունների վեց շաբաթը լուրջ ողբերգություն է մարդասիրական, քաղաքական առումով։ Այս ճգնաժամը մեզ լրջորեն հուզում է, հազարավոր զոհվածներ, քսանամյա երիտասարդներ, որոնց կյանքը խեղվել է, Ղարաբաղից արտաքսված հազարավոր բնակիչներ։ Համերաշխության լուրջ ալիք բարձրացավ տեղական իշխանությունների, ասոցիացիաների օգնությամբ։ Մեր երկիրը, որը մի ժամանակ կարողացել է ընդունել բազում հայերի, որոնք վերապրել են ցեղասպանությունը, պետք է հավատարիմ մնա այդ պատմական բարեկամությանը և այդ խոստմանը ու աջակից կլինի այս առանձնահատուկ դժվար իրավիճակում»,-ասաց Ժան-Բատիստ Լըմուանը, հավելելով, որ Ֆրանսիան նաև Ադրբեջանի ժողովուրդների բարեկամն է։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին, նշեց, որ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավվել է բոլոր մակարդակներում՝ բանակցելու հակամարտությանը խաղաղ լուծման համար։ Նշվեց, որ եղել են պահեր, որ հնարավոր է եղել հանգել լուծման, դժբախտաբար, չի ստացվել։ «Դժբախտաբար տեսանք, որ սա վերք էր, որ պատրաստ էր կրկին բացվելու։ Պատերազմը ավարտվեց հրադադարով։ Իրավիճակը խորապես փոխվել է։ Եթե հրադադարի այս համաձայնությունը (նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի ՌԴ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ․-խմբ) մերը չի եղել, ամեն դեպքում հնարավորություն է տվել ռազմական գործողությունները դադարեցնել։ Սակայն լուրջ հարցեր է դնում, որոնք պետք է լուծվեն»,-ասաց Լըմուանը։ Պետքարտուղարը նշեց, որ բանաձևի առաջարկն արտահայտում է լեգիտիմ հույս, սակայն գործադիր իշխանության պատասխանատվությունն է՝ մշակել ու իրականացնել քաղաքականություն, որը հնարավորություն կտա վերջապես խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Լըմունաը նշեց, որ այսօր նպատակն է, որ քաղաքացիական բնակչությունը վերադառնա, խաղաղ ապրի։ Նշվեց, որ սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի նախագահն առաջինն է եղել, որ խոսել ու նշել է, որ հարյուրավոր վարձկաններ են Թուրքիայից ուղարկվել Ղարաբաղ։ «Չնայած մեր պահանջներին՝ հստակեցնել այդ հարցը, Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ մեր անմիջական հարևանությամբ»,-ասաց Լըմուանը։ Նշվեց, որ Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների հետ, ինչպես նաև ԱԳ նախարար Լը Դրիանը՝ իր գործընկերների։ «Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հրադադարի համաձայնություն է։ Ռուսաստանը, բնականաբար, զարմանալի չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում զինվորականների կոնտինգենտ ուղարկեց, սակայն այս համաձայնությունը չի լուծում հակամարտությունը, շատ հարցեր են մնում առանց պատասխանի ու հատկապես այն, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին։ Հրադադարի հիմքի վրա պետք է կարողանալ տևական խաղաղություն հաստատել։ Այս մեծապես փոփոխված համատեքստում Ֆրանսիան երեք ուղղությամբ է գործում՝ առաջինը քաղաքացիական բնակչությանը վերաբերող հրատապությունն է, հումանիտար աջակցությունը։ Հաջորդը մշակութային ու պատմական ժառանգության պահպանումն է Լեռնային Ղարաբաղում։ Ֆրանսիան նախագահի ձայնով կոչ արեց ժառանգության հրադադար իրականացնել։ Դրա համար մեզ պետք է բոլորի համագործակցությունը։ Երրորդ ուղղությունը քաղաքական կարգավորումն է՝ սահմանների անվտանգություն, օտար զինյալների մեկնում։ Եվ այստեղ է, որ Մինսկի խումբը պետք է ամբողջապես ներգրավվի։ Այս հարցերը չպետք է քննարկվեն միայն Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Հնարավոր չէ այդ երկխոսությունը լինի միայն նրանց միջև։ Ֆրանսիան նպատակ ունի բոլոր կողմերի հետ խոսել, ինչպես միշտ է արել։ Սա շատ կարևոր է, եթե ցանկանում ենք տևական լուծում գտնել։ Սա պայմանն է ոչ միայն լեգիտիմության, այլ նաև արդյունավետության»,-ասաց ԱԳ ներկայացուցիչը։ Լըմուանը ընդգծեց, որ Թուրքիան հստակորեն աջակցել է ռազմականորեն Ադրբեջանին՝ ներառյալ Սիրիայից բերված վարձկաններով։ Ասաց, որ Եվրոպական խորհրդի հաջորդ գագաթնաժողովին քննարկվելու է այս հարցը։ Ֆրանսիան նաև «Գորշ գայլերի» կազմալուծման վրա աշխատանք կատարեց։ «Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանին, քանի որ մենք բոլորս ենք ցնցվել որոշ դեպքերից, բնականաբար, այստեղ կա կոմպետենցիայի, իրավասության հարց, քանի որ, դժբախտաբար, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Հռոմի պայմանագրի անդամ չեն։ Գուցե ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշմամբ մի լուծում գտնվի, սակայն այնտեղ այս հարցում տարաձայնություններ կան»,-ասաց Լըմուանը։ Խոսելով Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին՝ Լըմուանն ասաց, որ այս հարցին պետք է պատասխանել ճշմարտության, պատասխանատվության և արդյունավետության ոգով։ «Պետք է հաշվի առնել բոլոր հետևանքները։ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հայտարարել է 1991թ․-ին։ Ոչ մի պետություն չի ճանաչել նրա անկախությունը, նույնիսկ Հայաստանը։ Եվ մեր կառավարության պատասխանատվությունն է հարց տալ ինքն իրեն՝ արդյո՞ք այս ժեշտը օգտակար ու արդյունավետ կլինի տեղում, արդյո՞ք դրական հետևանքներ կունենա հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենք պետք է հիշենք, որ արդյունավետությունն է կարևորը։ Ֆրանսիայի պատասխանատվությունը Մինսկի խմբի կազմում այն է, որ Ֆրանսիան չի կարող կշիռ ունենալ այս հարցում, եթե նրա քայլերը չընդունվեն երկու կողմից։ Եթե այսօր մենք ճանաչենք ԼՂ-ն, մենք կկորցնենք մեր հնարավորությունը՝ ազդեցություն ունենալ կողմերից մեկի վրա։ Մինչդեռ մենք պարտավոր ենք շարունակել ներգրավված լինել այս հարցում։ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։ Այսօր, առավել քան երբևէ, կողմերն ունեն համանախագահների աջակցության կարիքը՝ այս բանակցությունները շարունակելու համար»,-ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Պետնաքարտուղարը նշեց, որ ԵՄ 27 անդամ երկրները վերջերս հայտարարություն են ընդունել, որն աջակցում է հումանիտար օգնությունը, աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, բանակցությունների վերսկսմանը։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55