«Դուք հիմա մի ամբողջ ժողովրդի, հանրության պահում եք ռազմական դրության ծանր ռեժիմի տակ միայն նրա պատճառով, որ որպես գերատեսչություն չեք աշխատել հեռատեսորեն և չեք կատարել ձեր տնային աշխատանքը»,- ԱԺ այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնայնը: Առղջապահության փոխնախարարը, ներկայացնելով ռազմական դրությունը չեղարկելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության բացասական կարծիքը, հայտարարեց, որ այն չեղարկելու դեպքում հումանիտար օգնության ստացման գործընթացը կխաթարվի: «Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, մենք հիմա որպես արհեստական խոչընդոտ տեխնիկական հարցերն ենք դիտարկում ռազմական դրությունը չեղարկելու համար»,-նկատեց Անի Սամսոնյանը և շեշտեց, որ այդ նպատակով կան հարկային արտոնություններ տրամադրելու մեխանիզմներ, ինչպես նաև առանց ռազմական դրություն հաստատելու հումանիտար օգնություն ստանալու հնարավորություններ: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնեց, որ կառավարությունը ունի հարկային արտոնություններ սահմանելու լիազորություն և բարեգործության մասին օրենք, որը հնարավորություն է տալիս հումանիտար գործընթացները կարգավորել, բայց այդ իրավակարգավորումներն ստեղծված իրողություններում չեն կարող օպտիմալ ձևով ծառայել իրենց նպատակներին: Անի Սամսոնյաը հռետորական հարց ուղղեց, թե Առողջապահության նախարարությունը արդյոք չէ՞ր մտածում, որ Հայաստանը առաջիկա 5 տարիներին հումանիտար օգնություն պետք է ստանա, որովհետև այդ տարիներին շատ դժվար է լինելու մեղմել հումանիտար աղետը և ինչո՞ւ ռազմական դրության ռեժիմից դուրս օգնություն ստանալու մեխանիզմներ մինչ օրս չեն մշակվել:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55