Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կրքերը քիչ թե շատ հանդարտվել են, բնակիչները լծվել են բերքահավաքի գործին, հավաքում են թշնամու «սնարյադներից» քիչ թե շատ անվնաս մնացած բերքը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բերդաշեն համայնքի բնակիչներից մեկն ահազանգել էր, որ թշնամին իրենց նռան այգիներից գտնվում է 100-200 մետր հեռավորության վրա, բնակիչները վտանգավոր են համարում գնալ նռան այգիներ և հավաքել իրենց բերքը:
168.am-ի հետ զրույցում Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ այս պահին գյուղում համեմատաբար հանգիստ է, ճիշտ է, վտանգն ամբողջովին չի անցել, սակայն մարդիկ հասկանում են, որ դեռ հայկական զորքը և ռուս խաղաղապահը համայնքի վարչական տարածքում է և կարող է վտանգը կանխել: «Գյուղում մարդկանց տրամադրությունը նորմալ է, էլի: Գիտեք, հիմա մեր գյուղում ինչ վիճակ է, տեսել եք, չէ՞, որ ծովը փոթորկում է, ամեն ինչ կուլ է տալիս, սրբում տանում է, որոշ ժամանակ անց փոթորիկը հանդարտվում է, տեսնում ես՝ ոչինչ չի մնացել, բայց երկնքում արև է դուրս եկել: Մեր մոտ հենց այսպիսին է տրամադրությունը»,- նշեց Կ. Աղաջանյանը: Նա նաև շեշտեց, որ մտահոգվում է ոչ միայն Բերդաշենի հետագա ճակատագրի համար, այլև Մարտունի քաղաքի վարչական շրջանի, քանի որ թշնամին ակնհայտ նպատակներ ունի, վերցնելու այն, ինչը չարաբաստիկ եռակողմ հայտարարությամբ նրան չի հանձնվում: «Բնակիչներից շատերն այսօր վերադարձել են գյուղ, ես, օրինակ, այսօր թուրք զինվորների թքի տակ գնացի իմ նռան այգի բերքահավաքի, վաղն էլ եմ գնալու: Մենք չենք կարող ամեն ինչ հենց այսպես թողնել»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ադրբեջանցի զինվորները, ռուս խաղաղապահների համազգեստով մտնում են հայկական գյուղեր, փորձում են մարդկանց սպանել, առևանգել, Կամո Աղաջանյանն ասաց, որ նման դեպքի չի հանդիպել, տեղեկություն չունի և ոչինչ չի կարող ասել. «Ամեն դեպքում մեր Բերդաշենում նման դեպք չի գրանցվել»: Կամո Աղաջանյանը վստահ է, որ, եթե հայկական դիվանագիտությունը շարունակի այսպես լուռումունջ նստել, ապա երկու տարի հետո կորցնելու են ոչ միայն Արցախի մնացած հատվածը, այլև Հայաստանն ամբողջությամբ: «Եթե մեր դիվանագիտական այրերը, քաղաքական գործիչները, ժողովուրդը չխփեն մեկ մեխի, ապա մեր երկիրը արդեն դարձել է ու ավելի է դառնալու «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը», որի արդյունքում ունենալու ենք փոշիացած հայրենիք, իսկ ժողովուրդը դառնա գնչու, գնա ձորերում վրանների մեջ ապրի: Փաշինյանն ասում էր` մեր ժողովուրդը Դեր Զորի ճամփորդ չի դառնա՝ դարձանք, Մեհրիբան Ալիևային հրավիրում էին Շուշի թեյ խմելու ու մուղամ լսելու, այսպես շարունակվելու դեպքում հաջորդ հրավերը լինելու է Երևան, ու դա իրականություն կդառնա»,- շեշտեց նա: Նա նաև վստահ է, որ, եթե ժողովուրդը միասնական ու ուժեղ լինի, թշնամին կհարգի Հայաստանին ու Արցախին: «30 տարի մենք Արցախը պահում էինք, որովհետև թշնամին վախենում էր մեզանից, մենք ուժեղ էինք, նա չէր համարձակվում հարձակվել: Ապրիլին փորձեցին, հետ կանգնեցին, մեզանից զինադադար խնդրեցին, բայց մենք այնպես արեցինք, այնպես թուլացանք, որ հարձակվեցին: Մերոնք թող ականջներին օղ անենք, հերիք եղավ, թող ուշքի գան, միասին այս վիճակից դուրս գանք»,- եզրափակեց նա:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01