Երեկ՝ նոյեմբերի 26ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»:
Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնն այս տարի տևեց 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, շուրջ 100,000 մարդու, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:
Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև Հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն արել: Մեծ է նաև հայ համայնքի դերն անմիջական հումանիտար օգնություն հավաքագրելու և Հայաստան ու Արցախ հասցնելու գործում, որի արդյունքոմ ճգնաժամի առաջին օրվանից մի քանի ինքնաթիռներով հարյուր տոննայից ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել հայրենիք՝ բժշկական սարքավորումների, դեղորայքների, տաք հագուստի, դիզելային գեներատորների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական Հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 ԱՄՆ դոլար:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին շարունակական աջակցության, նվիրումի և արցախահայության կողքին կանգնելու համար:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55