«Բոլոր ողբերգությունների հիմքում այն է, որ այդպես էլ չորոշվեց մեր արժեքային համակարգը։ Ամեն ինչ մնաց թղթի վրա, խոսակցությունների մեջ, մարդը չդարձավ մեծագույն արժեք»,- «Հանրային համերաշխության հաստատման ուղին. քաղհասարակության դերը» թեմայով քննարկմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։ Ըստ նրա, թիվ մեկ խնդիրը գերի ընկած զինվորների վերադարձն է, անհետ կորածներին գտնելը, մեծագույն ողբերգություն է։ «Մենք պետք է սթափ գիտակցենք՝ ինչ ենք ուզում ունենալ, որպեսզի ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ, երբ բոլորը բողոքում են համակարգից, երբ հասնում են իշխանության, այդ համակարգում հանգիստ տեղավորվում են, որևէ բան չի փոխվում։ Չկա լավ, վատ իշխանություն, վերահսկվող իշխանությունը լավն է, անվերահսկելին՝ վատը։ Այն քաղաքական ուժը, որը չի կարողանում ապահովել կոնսենսուս հասարակության մեջ, չի կարող շարունակել իշխել։ Այդ կոնսենսուստը մենք ինչի՞ շուրջ ենք ստեղծելու՝ որոշակի անհատի՞, թե՞ որոշակի գաղափարի, մենք երիտասարդ սերունդներին ժառանգելո՞ւ ենք այս ամբողջ համակարգը, որ կա սպասվող սպառնալիքներով, թե՞ փորձելու ենք այլ մոդել ձևակերպել»,- ասաց արվեստագետը։
Ռ. Բաբայանն ուզում է տեսնել՝ ինչ ենք մենք ուզում, ինչ մեխանիզմներով ենք դրան հասնելու։ «Մենք հասկանում ենք, թե ինչ ենք մերժում։ Միանշանակ հասկանալի է, այստեղ երկու կարծիք չկա։ Բայց ի՞նչ ենք ուզում և արդյո՞ք կարող ենք այդ գաղափարի շուրջ ունենալ լայն կոնսենսուս։ Ես դեռ չգիտեմ»,- ասաց նա։ Քննարկմանը նրկա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համաձայնեց Ռուբեն Բաբայանի՝ համակարգի հետ կապված դիտարկումներին։ Նա հիշեցրեց, երբ որ իշխանափոխություն եղավ, ինքն էլ հիմարի պես ոգևորված էր այդ ամեն ինչով, քաղհասարակության հանդիպման ժամանակ ասել է՝ իսկական ժամանակն է կառավարման համակարգում փոփոխություններ մտցնել, ոստիկանությունը, ԱԱԾ-ն չենթարկվի վարչապետին, այսօրվա վարչապետին սիրահաված քաղհասարակությունն արձագանքել էր՝ ոչ, դեռ ժամանակը չէ, թող ինքը զբաղվի դրանով և այլն։ «Քաղհասարակությունը, որ անընդհատ քննադատում էր միապետական համակարգը, այս 2,5 տարում մոռացել է դրա մասին, միայն ծափահարում էր։ Քաղհասարակությունն էլ է մեղավոր այս իրավիճակի համար։ Պարզվեց՝ մեզ համար համակարգը չի կարևոր, կարևորն այն ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատելն էր։ Իսկ նույն համակարգի դեպքում ծափահարեցինք»,- ասաց Ա.Իշխանյանը։
Աղբյուր` Panorama.am
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03