Այսօր ժամանակից շուտ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը՝ չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում հակամարտության և դրա հետևանքների պատճառով առաջին ուսումնական հաստատությունների բացումը սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ: Ինչպես հայտնել է Tass-ի թղթակիցը Ստեփանակերտից, որոշ երեխաներ եկել էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դիմանկարներով: «Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցը սկսում է ուսումնական գործընթացը: Այնուհետ կբացվեն մյուսները», - լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Հանդիսավոր հանդիպմանը ներկա էր շուրջ 300 երեխա: Դիմանկարներից բացի, շատերը եկել էին փուչիկներով, Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներով: Ներկա էր ռուս խաղաղապահների պատվիրակությունը, ովքեր իրենց ներդրումն ունեցան բացմանը»,-գրում է Tass-ը։ «Սա առաջին դպրոցն է: Մեր ծրագրերը մեծ են, մենք կօգնենք բացել քաղաքի բոլոր դպրոցները, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել իրենց նստարանների մոտ: Մենք երազում ենք և ուզում ենք, որ պատերազմներ չլինեն այս բազմաչարչար երկրում: Ուստի հաջողություն ուսման մեջ, քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողություն կունենաք», - ասել է խաղաղապահների հրամանատարության ներկայացուցիչը: Ակնկալվում էր, որ առաջին երկու դպրոցների և երկու մանկապարտեզների բացումը տեղի կունենա Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55