ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 2-ին քննարկելու է օրենք՝ ԵԱՏՄ անդամ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի վավերացման մասին: Այդ փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականից Եվրասիական միության երկրներում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի միասնական դրույքաչափ է կիրառվելու: «Համաձայնագիրը թույլ չի տա էժան ծխախոտի մուտքը ռուսական շուկա», - կարծում է Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը: Համաձայնագրում սահմանվում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկերի դրույքաչափերի մերձեցման կանոնները: Սահմանվում է, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրները 1000 ծխախոտային արտադրանքի համար կիրառելու են 35 եվրոյի հավասար կանխատեսելի դրույք: «Կանխատեսելի դրույքը կհաստատվի յուրաքանչյուր հինգ տարին», - նշել է նա: Ընդ որում՝ հարկավոր է հստակեցնել, որ այս երկրներում ակցիզային հարկերը կարող են կանխատեսելի դրույքաչափից շեղվել 20 տոկոսից ոչ ավելի: ԵԱՏՄ երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ համաձայնեցված կկարողանան փոխել ակցիզային դրույքաչափը, եթե առկա են արդարացված տնտեսական պատճառներ և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի ավելի քան 15 տոկոս փոփոխության դեպքում:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55