«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է: Նրանք այլևս անցյալ են, անվերադարձ ու մերժված, հայվիտյանս անիծված ու նզովված: Նրանք իրենց պատիժը կստանան շատ շուտով ու այդ պատիժը կլինի դաժան՝ գործող օրենսդրության ամենախիստ սահմաններում: Բայց մենք, Հայաստանի արդեն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ քաղաքացիներս, պետք է օր առաջ սկսենք Հայաստանի ավիրված պետականության վերակառուցման նախագծային աշխատանքները: Այս հայրենանվեր առաքելությանը պետք է լծվեն բոլորը, ով ունակ է արարել, ստեղծագործել, կառուցել ու շենացնել: Հիմա իմն ու քոնը չկա, բոլորս պետք է աշխատենք օր ու գիշեր, ջանք, եռանդ, ռեսուրս ու էներգիա չխնայելով: ԲՈԼՈՐՍ, Հայաստում և Հայաստանից դուրս: Ժամանակ չունենք, առջևում նոր մարտահրավերներ են, նոր ռիսկեր ու հնարավորություններ: Մենք թևաթափ լինելու, հուսահատվելու իրավունք չունենք, թուրքն այլևս չպետք է ուրախանա, ծաղրի ու վիրավորի մեզ: Մենք միասնական ուժերով պետք է վերգտնենք մեր երբեմնի հաղթանակած ոգին, Հայի ազգային արժանապատվությունը, մշակութային ու գիտական ինքնությունը, կառուցենք հզոր, ժամանակակից զինատեսակներով զինված բանակ և տեսանելի ապագայում վերականգնենք Հայաստանի և Արցախի տարածքային աբողջականությունը, վերադարձնենք թուրքական ագրեսիայի ու հայկական դավաճանության հետևանքով կորցրած պատմական տարածքները: Խնդիրները շատ են, բարդ ու համակարգային, բոլորիս սպասվում է ծանր ու տաժանակիր աշխատանք: Այն, ինչ կառուցել ու ստեղծել էինք վերջին 30 տարում, կործանեցինք, ավիրեցինք, մենք, բոլորս՝ իրար ատելով, անիծելով, հայհոյելով, միմյանց մահն ու ցավը տենչալով: Հիմա քաղում ենք մեր սխալների դառը պտուղները, որոնք, ցավոք, շատ դառն էին, ավելի, քան կարող էինք պատկերացնել: Հիմա ստիպված ենք զրոյից կառուցել ՆՈՐ պետություն, Նոր Հայրենիք, շատ ավելի ամուր, անվտանգ, ապահով ու բարեկեցիկ: Պետք է միավորվենք ու կառուցենք ՄԵԿ ու ՄԻԱՍՆԱԿԱՆ Հայաստան, առանց բաժանարար գծերի, հակամարտող ճամբարների: Ու այդժամ մենք իրոք ԿՀԱՂԹԵՆՔ . . . Ի ԳՈՐԾ»:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01