ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակվել Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին: «Նոյեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են տուժած բնակչությանը շինանյութերի բաշխման և փոխանցման աշխատանքներ: Բացի այդ, փրկարարները շարունակում են վերահսկել մինչ ձմռան մեկնարկը բնակելի շենքերի վերականգնման աշխատանքներին: Օգտագործելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ հասցված շինանյութերը՝ առաջին 10 բազմաբնակարան շենքերը առաջիկա օրերին պատրաստ կլինեն բնակության համար: Բացի այդ, շինանյութեր են բաժանվում մասնավոր տների բնակիչներին, որոնք նույնպես օգնության կարիք ունեն: Փրկարարների խումբը սկսել է հետազոտել ավիրումից փրկված դպրոցները: Փրկարարները ուսումնասիրել են Ստեփանակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 200 աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցը: ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են փրկարարավերականգնողական աշխատանքների ծավալները դպրոցը ուսումնական տարվա սկզբին նախապատրաստելու համար: Փրկարարներն առաջին հերթին օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաև դպրոցական գույքի վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին: Ռուսաստանի ԱԻՆ-ն այժմ աշխատում է երկաթուղային տրանսպորտի ներգրավմամբ մարդասիրական օգնության առաքման աշխատանքների օպտիմալացման հարցի շուրջ: Այն կխնայի անհրաժեշտ ապրանքների առաքման ժամանակը և կարագացնի տուժած տարածքների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55