Շաբաթ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ձեռնադրել է պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի կարդինալ՝ Վաշինգտոնի արքեպիսկոպոսության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորիին, հաղորդում է The Washington Post թերթը: Սուրբ Պետրոսի տաճարում արարողության մասշտաբները, որի ժամանակ հովվապետը պետք է ձեռնադրեր 13 կարդինալ, խիստ սահմանափակ էին նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Սովորաբար այդ ժամանակ մասնակցել են հազարավոր մարդիկ, սակայն այս անգամ յուրաքանչյուր ապագա կարդինալը կարող էր հրավիրել տասը հյուր: Բոլորը կրել են պաշտպանիչ դիմակներ, բացի հովվապետից, եւ պահպանել սոցիալական հեռավորություն: Ընդ որում՝ ապագա կարդինալներից 2-ը չեն կարողացել ժամանել Վատիկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 72-ամյա Գրեգորին, ինչպես նաեւ մյուս ապագա կարդինալներից մի քանիսը նախքան արարողությունը գտնվել են 10-օրյա կարանտինում Վատիկանի բնակելի շենքերից մեկում: Ընդ որում՝ սնունդն ու սրբիչները թողնում էին դռան մոտ, նշում է պարբերականը: Երբ կորոնավիրուսի երրորդ թեստը բացասական է եղել, վաշինգտոնցի արքեպիսկոպոսին շաբաթ առավոտյան թույլ են տվել մեկնել արարողության: Մի քանի օր անց նա դարձել է կարդինալ՝ հոգեւոր անձ, որը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում հաջորդում է անմիջապես հովվապետին: Դա հնարավորություն կտա Գրեգորիին 80 տարեկանը լրանալուց հետո ընտրել նոր Հռոմի Պապ, եթե Ֆրանցիսկոսը մահանա կամ հրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես նշել է Գրեգորին The Washington Post-ին տված հարցազրույցում, նա հույս ունի դառնալ «աֆրոամերիկացիների համայնքի ձայնը Հռոմի Պապի ականջներում»: «Աֆրոամերիկացի կարդինալի ձեռնադրումը շատ կարեոր ճանաչում է այն բանի, որ աֆրոամերիկյան, սեւերի կաթոլիկ համայնքը կարեւոր բաղադրիչն է ավելի խոշոր, ունիվերսալ եկեղեցու»,-ասել է Գրեգորին: Անցած տանի Գրեգորին, որն 73-ամյակը լրանում է դեկտեմբերին, դարձել էր Վաշինգտոնի արքեպիսկոպոսության գլխավոր ներկայացուցիչը: Այդ պաշտոնը սովորաբար զբաղեցնում է կարդինալը, ուստի նրա ձեռնադրումը սպասելի էր:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44