ԱՄՆ բասկետբոլի հավաքականի և «Լոս Անջելես Լեյքերս»-ի նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտի անունը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Փառքի սրահում ընդգրկելու արարողությունը կկայանա 2021 թվականին: Այս մաիսն գրում է AP-ն: Ի սկզբանե արարողությունը պետք է անցկացվեր ընթացիկ տարվա օգոստոսի 29-30-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատաճառով այն հետաձգվել էր: Բացի լեգենդար Բրայանտից Փառքի սրահում գրվել են նաև Քևին Գարնետի, Թիմ Դանքանի, Տամիկա Քեթչինգսի, մարզիչներ Ռուդի Տոմյանովիչի, Քիմ Մալքիի, Բարբարա Սթիվենսի և Էդի Սաթոնի անունները։ NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև նրա 13 տարեկան դուստրը: Կոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44