BlogNews.- Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը մայիսի 2-ին, 3-ին և 4-ին հանդիսատեսին կներկայացնեն իրենց նոր՝ «Պլյուս մինուս» շոու-ծրագիրը։ Ներկայացման անունը պատահական չէ ընտրված. «պլյուսներ» և «մինուսներ» ունեն բոլոր երևույթները, և դրանք լրացնում են իրար: Թե տղաներից ով է «պլյուս», ով՝ «մինուս», հանդիսատեսը կպարզի տեղում։ Մինչ այդ, BlogNews-ը Մկրտիչի հետ խոսել է ներկայացման մասին։

Ներկայացման սցենարի հեղինակներն են՝ Սարգիս Կալպակյանը, Նարեկ Ավագյանն ու Աշոտ Աբրահամյանը, բեմանկարիչը՝ Մկրտիչ Շեխյանը, ռեժիսորը՝ Կարո Բալյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյանը, Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը: Ներկայացման մեջ խաղում են նաև Գրիգոր Աղախանյանը և Էվա Խաչատրյանը։
«Նման շոու անելու գաղափար կար դեռևս 2 տարի առաջ։ Ինձ համար այս ձևաչափն ու, ընդհանրապես, բեմն ավելի հոգեհարազատ են։ Սկսեցինք սցենարային աշխատանքները, ինչն ամենակարևորն է ցանկացած ձևաչափում։ Եթե ասելիք կա, հաջորդ քայլերը բավականին հեշտանում են»,- ասաց Մկրտիչը։

Նա և Հովհաննեսը նույն միջամտել են սցենարական աշխատանքներին։ «Ցանկացած նախագծում ես միշտ մասնակցում եմ սցենարական աշխատանքներին, քանի որ որքան էլ սցենարիստը լավը լինի, ճանաչի ինձ, ինձանից լավ չի ճանաչի ինձ։ Պետք է կարդաս, քո միջով անցկացնես, քո համեմունքերով լցնես ու զգաս այն, ինչ գրված է։ Միայն այդ ճանապարհն անցելու դեպքում հաջողություն կլինի»,- նկատեց դերասանը։

Մկրտիչը նշեց, որ գործընկերների հետ իրագործելու են մի շոու ծրագիր, որը բազմազան է և կհետաքրքիրի հանդիսատեսի տարբեր խավերի։ «Իմ և Հովհաննեսի դուետը տարիների ընթացքում փորձված է և շատ է սիրվել հանդիսատեսի կողմից։ Ներկայացման մեջ կան և՛ պարային շոուներ, և՛ տեքստային հետաքրքիր հատվածներ, և՛ հուզիչ պահեր, նաև՝ սոցիալական խնդիրներ ենք բարձրացրել, քաղաքական հումորներ արել»,- նշեց դերասանը և հավելեց, որ «Պլյուս մինուսը» տարբերվելու է մինչ այս եղած մյուս նախագծերից։ «Կերպարները ևս նոր են։ Իհարկե, կան խաղաոճեր, որոնք սիրված են, սակայն որևէ կերպար չի կրկնվելու»,- ավելացրեց նա։

Այս գարունը դերասանի համար բուռն էր. սեզոնի սկզբին նա ներկայացրեց իր «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը։ «Հատուկ չէի ծրագրել 2 նախագիծն էլ գարնանը ներկայացնել, ուղղակի այդպես ստացվեց։ Ձմռան ծանր օրերից հետո հանդիսատեսին դրական լիցքեր են պետք, ինչով էլ պայմանավորված էր նոր նախագծեր ներկայացնելու որոշումը»,- նշեց Մկրտիչն ու կարևորեց, որ նախագիծը հոգեհարազատ դառնա հանդիսատեսին։




Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44