Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ այդ դրույթի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ այնպես, ինչպես, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումյանի և Քաշաթաղի հանձնման վերաբերյալ։ Որովհետև կոնկրետ ժամանակացույց կա նույնիսկ Բերձորից Ստեփանակերտ Շուշին շրջանցող նոր մայրուղու կառուցման մասով, սակայն ռազմագերիների հարցը երրորդական է դիտվել։ Երկրորդ, ինչո՞ւ այդ հայտարարության՝ մեզ համար եզակի դրույթի իրականացման հարցով պատշաճ բանակցություն չի տարվել և փաստորեն, հայկական կողմը գերազանցիկի ճշգրտությամբ, մեկը մյուսի հետևից Արցախի շրջանները հանձնում է Ադրբեջանին, իսկ մեր երկրի պաշտպանության համար մարտեր մղած զինծառայողների (գերության մեջ հայտնվածների)՝ և զոհվածների մարմինների հետ կապված խնդիրները միայն վերջին օրերին է քննարկման առարկա դարձրել. այն էլ՝ մեծ թվով հավաքների և քննադատության ալիքից հետո։ Մի անգամ ասել եմ, կրկին կասեմ՝ այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա։ Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ ինչքան հասկանում եմ, խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, ինչը հույս է ներշնչում, որ այս հարցով վերջապես առաջխաղացում կլինի։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44