«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Քանի օր է ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էր մանում: Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը կարող է նման հրեշավոր պլան իրագործել: Ինքս էի երբեմն կասկածում, քանի որ պլանը չափից դուրս ճշգրիտ էր գծված, գրեթե անիրական, անմարդկային, հանճարեղ ճշգրտությամբ: Հիմա երբ մեր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացան, ամենուր ինչ-որ կեղծ դիսկուրսներ են ծագում, որոնք միտված են վերլուծել անցյալը: Անցյալ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Այնքան պարզ էր, որ մենք նախապես էինք դա ասել: Այսինքն ոչ մի նոր բան այնտեղ չի կարող լինել: Այո´, Փաշինյանը դավաճան սրիկա է, այո´ միտումնավոր է անում, այո´ ստել է ու ստում է: Ինձ ով կբացատրի, ո՞րն է պատճառը, որ էս ակնհայտ ճշմարտությունները անընդհատ արծարծվում են, երբ ժամանակ, երբ հակառակորդը ակտիվ խրամատավորվում է մեր բնօրրանում: Ամեն րոպե իրենց դիրքերը ամրանում են: Գերիների, ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրկարգ չէ: Օրակարգն այն է, թե ի՞նչ պետք է արվի դրանից անմիջապես հետո: Ինչու են բոլորը խուսափում դրա մասին խոսելուց: Ես օրինակ վստահ եմ, որ ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու կարծում եմ դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք գերխնդրի ածանցյալ մասերն են: Դա պետք է արվեր պատերազմի առաջին իսկ օրը ու եթե ես ճակատում չլինեի, կարող եք չկասկածել, էնպես կանեի, որ ողջ հայ ազգը դրա մասին կխոսեր: Հիմա ահագին ուշացել ենք, բայց ամեն վատնված վայրկյանը մեր դեմ է աշխատում: Սրանից հարմար պահ չի լինելու: Բայց արի ու տես, որ քննարկվում է ամեն ինչ, բացի միակ կարևոր, միակ անհրաժեշտ ու միակ ՀՆԱՐԱՎՈՐ քայլից: Ո՞վ ինձ կբացատրի` ինչու՞ է այդպես: Ես մի բնածին հատկություն ունեմ, որն իմ կյանքի ահագին դրվագներում ինձ փրկել է: Չգիտեմ ինչու, երբ մարդկանց բազմությունը մի ուղղությամբ է գնում, ես հակված եմ հակադրվել: Առաջ բնազդաբար էի դա անում, իսկ հիմա կյանքի օրենք է դարձել: Ժողովուրդ ջան, երբ բոլորը նույն բանն են ասում դա ինչպես օրենք նշանակում է, որ ձեզ խաբում են, իսկ եթե դա համեմվում է էմոցիոնալ ենթատեքստով, ուրեմն խաբեբայության հավանականությունը 100% է: Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք: Էլ մի մտեք: Ու հիշեք՝ ՄԻՇՏ կարա լինի ավելի վատ: Ու կլինի ավելի վատ, եթե էլի դառնանք ոչխար»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01