ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին:
«Օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին հետևալ հարցերով 1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք, 2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։ 3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը: Ի պատասխան 1-ին հարցի հավաստիացնում են, որ դիմակավորված և այլալեզու գրառմամբ հանդերձանքով անձինք եղել են ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայողներ: Ստիպված օգտագործել են պահեստավորված հանդերձանք և չեն հասցրել հեռացնել օտարալեզու գրառումները: 3-րդ հարցին ի պատասխան`թե ինչու են ոստիկանները եղել դիմակավորված, որ դա բխել է ՀՀ Ոստիկանության ծառայողների անվտանգությունն ապահովելու նկատառումներից, որը կարծում եմ ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում: Հետագայում այդ պրակտիկան պետք է բացառվի»,- գրել է Սամսոնյանը:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01