Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
««Նախկինները հետ չեն գալու»,-այս թեզի հեղինակը, թերևս, շատերին է հայտնի և շատերն են ոգևորված այս բառախաղով... Նույն այդ «շատերը», բնականաբար հների վերադարձը մերժելով, հավատում են «նորի» լիարժեք գալուստին: Իսկ «նորն» այսօրվա իրողությունն Է՝ պարտված պատերազմ, ծվատված Հայրենիք, քաղաքական ու տնտեսական անորոշություն և... Եվ, երբ նորի պատուհանից նայում ես «նախկիների» ցանած հունդերին, տեսնում ես հաղթանակած պատերազմ, ազատագրված տարածքներ, քաղաքական ու տնտեսական վերելք և... Եվ ուզում ես հրաշագեղ Ստեփանակերտից մինչև հնադարյա Երևան և աշխարհասփյուռ հայակենտրոն մայրաքաղաքներ ճշմարտությունը լսելի դարձնելու համար գոռալ՝ «Ես գերադասում եմ եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը... Հեեեռացեք, ի սեր աստծո...»»։
Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են Հայաստանի և Արցախի ներկա իշխանությունների կատարածը և դեռ շարունակվող քաղաքականությունը արդարացնել, նրանք պաշտպանում են մեր Հայրենիքի մի մասի և, ըստ այդմ՝ նաև հազարավոր հայորդիների թափած արյան գնով ձեռք բերված հաղթանակների հանդեպ իրականացված հայրենադավությունը: Ակնհայտ իրողություն է, որ մեր ժողովուրդն՝ իր դարավոր պատմության կեռմաններում քանիցս հաղթահարելով նման իրավիճակներ, կարողացել է վերագտնել ինքն իրեն և սեփական արարումներով վերահաստատել իր գոյության իրավունքը: Սակայն իրողություն է նաև այն, որ մենք ամեն անգամ վերագտնելով կորցրածի արդեն մի մասը, անտեսում ենք երեկվա ցավոտ անկումների պատճառները և ժամանակ հետո նորից գնում այդ անկումներն ավելի խորացնող անցյալի ճանապարհով: Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին, մոռանում կամ լավագույն դեպքում, երեկվա կատարված սխալին վերաբերվում որպես պատմության և շարունակում նորից կրկնել այն, ինչի համար ցավալիորեն հատուցել ենք ոչ հեռավոր անցյալում... Եվ այդպես ժամանակ առ ժամանակ մենք դառնում ենք հայրենադավ... Մենք, այլ ոչ միայն նրանք, որոնց ընտրել և ովքեր առաջնորդում են մեզ՝ ՍԽԱԼԸ ՆԵՐՈՂՆԵՐԻՍ...»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02