Խիստ մտահոգիչ է, որ դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ ներկայացել են վարչապետի մոտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի`Բարձրագույն դատական խորհրդի կազմին և դատարանների նախագահներին, այդ թվում՝ քրեական մասնագիտացման դատարանների նախագահներին կառավարության շենք հանդիպման հրավերին:
«Դատական համակարգը առանձին իշխանության ճյուղ է, որը որևէ կախվածություն չպետք է ունենա գործադիր իշխանությունից`վարչապետից: Նման հանդիպման տրամաբանությունն անգամ անհասկանալի է, օրենքի շրջանակում չեն կարող լինել հարցեր, որոնք պետք է վարչապետը քննարկի ԲԴԽ կազմի կամ դատարանների նախագահների հետ»,-ասաց Երվանդ Վարոսյանը և նշեց, որ պետք է ամբողջ ծավալով ներկայացվի սղագրությունը, թե ինչ է քննարկվել:
«Սա օրենքի տրամաբանությանը և Սահմանադրության տրամաբանությանը հակասող հանդիպում է, նման հանդիպում առհասարակ չպետք է լինի: Չի բացառվում իրավիճակ, որ գործող վարչապետը վաղը որևէ իրավիճակով որևէ դատարանում հանդես գա որպես կողմ: Ես թեև հույս ունեմ, որ դատարանները պետք է մնան իրենց բարձրության վրա և քաղաքական պատվերները կատարելուց զերծ մնան, բայց ինքնին այդ հրավերը ընդունելը համարում եմ բացասական»,-ասաց նա և նշեց, որ դատավորները հրավեր ընդունելու պարտականություն չունեին և տրամաբանական էլ չէ, որ առհասարակ այդ հրավերը ընդունել են:
Երվանդ Վարոսյանը նկատեց, որ 2,5 տարվա ընթացքում շատ դատավորներ այս իշխանության կողմից թիրախավորվել են, ով կարողացել է իր մեջ հաղթահարի այդ վախի զգացումը և մնա դատավոր, մնացել է դատավոր, յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով նշում է, թե Ռոբերտ Քոչարյանի անձնագրի հետ կապված ասել է՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ինքը կխնդրի, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն, փաստաբանն արձագանքեց. «Վարչապետը ի ցույց դրեց այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք, որ գործադիր իշխանությունը` ի դեմս վարչապետի, միջամտում է դատական գործերին: Վարչապետը ոչ մի նման լիազորություն չունի միջնորդելու մեղադրանքի կողմին, կամ դատարանին` այս կամ այն գործողությունները կատարել, կամ զերծ մնալ կատարելուց: Հերթական անգամ պարզ դարձավ, որ քաղաքական հետապնդւոմների գործերով իրականում դատարաններում մեղադրանքը պաշտպանում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ ներկա են գտնվում դատախազության համազգեստով անձիք»:
Ինչ վերաբերում է վարչապետի նախկինում արա «դռների տակ վնգտացող դատավորների» արտահայտությանը, Երվանդ Վարոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակ տարբեր արտահայտություններ է արել է և այդպես էլ չի հասցեագրել: «Նման մեկնաբանությունները մեկնաբանելը տրամաբանությունից դուրս է»,-ասաց նա: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար մեկ սահմանում կա`իր կամքը կատարող պաշտոնյա և իր կամքը չկատարող պաշտոնյա:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55