ARM | RUS |

«Փաստ». «Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է»

01.12.20 | 10:18

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգուցե մեկ կամ մեկուկես տարի առաջ կարողանայինք ասել, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, բայց այս պարագայում մենք գործ ունենք ուղղակի կառավարման չգոյության հետ: Իսկ կառավարման ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ, օրինակ՝ խորհրդարանը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, չի կարողանում կայացնել որոշումներ՝ ինչ-ինչ քաղաքական կամ քաղաքագիտական պատճառներից ելնելով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «ՀՀ-ում չկա քաղաքական կառավարում, ինչի մասին նաև ավելի վաղ եմ փաստել: Իսկ թե ինչու երկիրը վերջնականապես քաոսի չի վերածվում, որովհետև մինիմալ լիազորություններով բյուրոկրատական միջին օղակը փորձում է կայացնել ընթացիկ կառավարչական որոշումներ՝ այսպիսով զերծ պահելով վերջնական քաոսից: Այնուամենայնիվ, այսօր չկա պառլամենտ, կառավարություն գոյություն չունի: Այսօր շատ ավելի մոտ ենք քաոսին, այսպես շարունակվելու դեպքում ավելի ենք մոտենալու: Երկիրն ամբողջապես քաոսի վերածելու հավանականությունը մեծանալու է, որովհետև չկա քաղաքական կառավարում, չկան մարմիններ, որոնք պատասխանատու են իրենց լիազորությունների ու գործողությունների համար: Այս պարագայում վաղ թե ուշ ամբողջական քաոսի ենք հանգելու: Ընդհանուր առմամբ, ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը: Դեռ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նման մի միտք հայտնեց՝ «եթե լսենք մեր ընդդիմադիրներին, ինձ թվում է, որ վարագույրը քաշեմ՝ տանկեր, քաոսային իրավիճակներ կտեսնեմ հրապարակում»: Նա այդպես էր ներկայացնում իրեն քննադատողների, ընդդիմության խոսքը, որոնք ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին իրենց պատկերացումներն էին հայտնում: Իբրև թե փորձում էր ժողովրդին համոզել, որ ընդդիմությունն ամբողջությամբ խաբում է: Վստահեցնում եմ՝ եթե Փաշինյանը վարագույրը հիմա էլ հետ քաշի՝ հրապարակում էլի տանկեր չի տեսնի: Այսինքն, իր համար որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նորմալ է, մեքենաները երթևեկում են, մարդիկ՝ քայլում: Չեմ զարմանա անգամ, որ ասի, թե ընդդիմությունը խուճապ է տարածում»,-նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առհասարակ, երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: «Եվ հեռանում են, ինչպես եղավ, օրինակ՝ գերմանացիների, ճապոնացիների մոտ: Բայց հիմա Ն. Փաշինյանը փորձում է արդարանալ, ասել՝ հանգամանքներն էին այդպիսին, որ ստորագրեցի: Նման փորձը խեղկատակության, անմեղսունակության համատեքստում է: Ոչ ոք իրեն չի ասում, որ ոչ անելանելի իավիճակից ելնելով են երկրի լիդերները կապիտուլ յացիա ստորագրում: Բայց հենց այդ անելանելի վիճակից ելնելու պատճառով է, որ հետագայում քաղաքական հանգամանքները ստիպում են հրաժարական տալ, և հրաժարական են տալիս, շատերի հետ էլ ավելի վատ բաներ են տեղի ունենում: Սա պատմական օրինաչափություն է, և ինչքան էլ Փաշինյանը փորձի այդ պատմական օրինաչափությունից դուրս դնել իրեն, իր մոտ դա չի ստացվելու: Եվ անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Ն. Փաշինյանը հրաժարական է տալու: Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին: Շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի մեջ է: Ցուգցվանգը մի իրավիճակ է, երբ քո ցանկացած հաջորդ քայլը վատթարացնում է քո դիրքը: Երբ Փաշինյանը մնում է իշխանության, յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է վատթարացնում իր վիճակը: Իր ամեն խոսքից, գրառումից, ամեն մի post-ից հետո իր վիճակն ավելի է վատթարանում: Այս մարդն ուղղակի չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի իրողության մեջ է հայտնվել, ու շարունակում է իներցիայով կառչած մնալ այդ աթոռին»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչի մասին խոսում է Ն. Փաշինյանը, արդեն ժամանակավրեպ է: «Այդ խոսքի մեջ չկա միտք, անկեղծություն: Իր խոսքն ընդհանրապես երկուսուկես տարի ամբողջությամբ խարսխված է եղել ստի, կեղծիքի, մանիպուլ յացիաների վրա: 2020 նոյեմբերի 9-ին գրել էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», բայց Շուշին արդեն տրված էր: Ինչքան էլ զարմանալի թվա, նա չէր կեղծում, երբ ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, որովհետև եթե իրեն ասեին՝ Շուշին տրված է եղել, դու ի՞նչ գրառում ես արել, իր ոճով հանգիստ կասի՝ այո՛, Շուշիի համար մարտերը շարունակվում էին, բայց ես ասե՞լ եմ, թե որտեղ են շարունակվում: Նույն տրամաբանությամբ կասի՝ Շուշիի համար մարտերը Մարտակերտում էին շարունակվում, որովհետև եթե Մարտակերտում կարողանայինք բեկում մտցնել, հետագայում դա անդրադառնալու էր նաև Շուշիի վրա: Ինչ եմ ուզում ասել. ինքը ոչ թե խաբում է, այլ «մուտիտ» է անում, խառնում է իրականությունը: 90-ականներին մի իրանցի էր եկել Հայաստան ու փորձել էր շաքարավազ գնել: Հայը իրեն խաբել էր՝ շաքարավազի փոխարեն մի քանի ֆուռ ավազ էր ծախել նրան: «02» հաղորդաշարով խոսեցնում էին հային՝ հարցնում՝ ինչո՞ւ ես այս մարդուն ավազ վաճառել, ասում էր՝ ես իրեն չեմ խաբել, ինքն ինձնից «песок» է ուզել, ես էլ իրեն ավազ եմ վաճառել, թող շաքարավազ ուզեր՝ շաքարավազ վաճառեի:Ն. Փաշինյանը շարունակում է «գաղութի առնետների» մտածելակերպով ավիրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, ինչը իրեն, մեծ հաշվով, հաջողվել է: Կեղծիք, սուտ, խառնակչություն, մարդկանց խղճի վրա խաղալ. Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը սա է: Պարզապես նման մարդու խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ: Ես վերջերս մի հոգեբանի հետ էի խոսում: Հարցրի՝ Փաշինյանի գործողությունների մեջ անմեղսունակության հատկանիշներ տեսնո՞ւմ եք: Նա դրական պատասխան տվեց: Սա հոգեբանի կարծիք է, և խնդիրն ամենևին վիրավորելը չէ: Սա այն մարդկանց բնորոշումն է, ովքեր չեն կարողանում գիտակցել իրենց գործողություններից հետո բխող և իրենց բաժին ընկնող պատասխանատվությունը: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ օրը մի իրավիճակում էինք, երբ հայկական վերահսկողության տակ էին տարածքներ, որոնք պահանջում էր Ադրբեջանը, և ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էին հարյուրավոր հայ գերիներ: Այս փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, մենք՝ Ադրբեջանից: Ադրբեջանը իր ստանալիքի համար հստակ գրաֆիկ է սահմանում, որն ամրագրվում է այդ փաստաթղթի մեջ, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում»,ասաց Ա. Համբարձումյանը՝ ընդգծելով, որ երբեմն կան իրավիճակներ, երբ դրանք գնահատելու համար դժվար է գտնել բառեր, որոնք նորմատիվային, քաղաքագիտական լեքսիկոնից դուրս չեն գա: «Բառ չունեմ ասելու, սա ի՞նչ հանցագործություն է: Մարդը չգիտի՝ ինչպես արձանագրի, ինչ որակում տա: Ու հիմա անհնար է սպասել, թե Հայաստանի այս կառավարությունն էֆեկտիվորեն կկարողանա լուծել գերիների հարցը: Այս պարագայում հարցը պետք է կարգավորվի ՌԴ-ի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ: Էլ ո՞ւմ հետ հույս կապել այս պարագայում: Այս չակերտավոր «իշխանությունից» որևէ բան հնարավոր չէ սպասել: Միայն մեկ բան կարելի է սպասել՝ օր առաջ հրաժարական: Փաշինյանի գրառումներից միայն իր հրաժարականի մասին գրառումը կարելի է կարդալ: Այլ post ու այլ սպասելիք չպետք է լինի: Վստահ եմ, որ post-ն իրեն սպասել չի տա»,-հավելեց փորձագետը: Իսկ թե որն է վերջնական քաոսից խուսափելու ճանապարհը՝ նա ընդգծեց. «Մենք մի այնպիսի աղետալի իրավիճակում ենք, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի աստվածային կարողություններով մարդ պետք է լինի, որ կարողանա այդ պատասխանատվությունն ու բեռն իր վրա վերցնել: Չեմ պատկերացնում, բայց հուսով եմ, որ այս հողի վրա վերջապես քաղաքական առումով կծնվի մեկը, որը կկարողանա այդ բեռն ու պատասխանատվությունը վերցնել: Մեզ «смиритель» է պետք, շատ կարճ ժամանակ անց պետք է նաև խորհրդարան, որը կազմված կլինի բացառիկ քաղաքական միտք ունեցող ու բացառիկ արդար մարդկանցից: Այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ուղղակի վերահսկողություն սահմանել այն մարդու նկատմամբ, որը պետք է իրականացնի գործադիրի կառավարումը: Եթե այս երկու հանգամանքները չեղան, մենք տանուլ ենք տալու նաև Հայաստանն այնպես, ինչպես Արցախը: Եթե չկարողացանք ինքնակազմակերպվել այս ամենի շուրջ՝ մեր բանը բուրդ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը

09:03

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Լոնդոն

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի...

14:03

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց. Հովհաննիսյան

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց,...

12:12

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն...

09:00

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55