5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ նոր պլաստիկե թղթադրամը, որը պատրաստված է պոլիմերային ճկուն ժապավենից, երեքշաբթի շրջանառության մեջ է դրվել Մեծ Բրիտանիայում: Թղթադրամը, որի վրա պատկերված է բրիտանական հռչակավոր վարչապետ Ուինսթոն Չերչիլը, թողարկվել է մոտ 440 մլն հատ օրինակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Անցումային շրջանը, որի ընթացքում խանութները կընդունեն եւ նոր, եւ հին թղթադրամները, կտեւի մինչեւ 2017-ի մայիս: Այդ ժամկետից հետո հին հինգֆունտանոց թղթադրամներն անհրաժեշտ կլինի փոխել Անգլիայի Բանկում:
Պլաստիկե թղթադրամի ներկայացումը տեղի է ունեցել հունիսի սկզբին Մալբորոյի դքսի ընտանեկան կալվածքում, որտեղ 1874 թվականին ծնվել է Չերչիլը:
Անգլիայի Բանկը նախատեսել է հետագայում` 2017 թվականին նաեւ 10 ֆունտ արժողությամբ պլաստիկե թղթադրամներ թողարկել, իսկ 2020 թվականին` նաեւ 20 ֆունտանոց:
Պոլիմերային նյութի շնորհիվ, որից պատրաստված են նոր դրամական նշանները, թղթադրամը ջուրը դուրս մղող հատկություններ ունի եւ շահագործման ավելի երկար ժամկետ: Նոր փողը ի վիճակի կլինի դիմանալ լվացքի մեքենայով լվացմանը, սակայն կարող է հալվել բարձր ջերմաստիճանի դեպքում: Բացի այդ, դրամական նշանները կեղծվելու դեմ ավելի բարձր պաշտպանություն կունենան:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44