Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց են. ցանկանում են դիմում- նամակ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ դեսպանատան ներկայացուցչին նամակ փոխանցելուց հետո, ծնողները շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն:
Նշենք, որ առավոտյան Էջմիածնի զորամասի դիմաց հավաքվել էին անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները՝ նշելով, որ այդ էջմիածնի զորամասում ծառայած 34 զինծառայողների մասին տեղեկություն չունեն:
Գերի ընկած զինծառայողի եղբայրը լրագրողներին ասաց, որ դիմել են Պաշտպանության նախարարություն,Կառավարություն, Կարմիր խաչ, որպեսզի իրենք երաշխավորեն, որ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնա.
«Եղբայրս գերի է ընկել Ադրբեջան, երեկ չէ առաջին օրը տեսանյութով տեսել ենք, թե ինչպես ադրբեջանցիների ուղեկցությամբ հայ գերիներին՝ մոտավորապես 15 տղայի ձեռքերը մեջքին կապած հրելով, խփելով տանում են: Մենք տեսանյութերը տեսնում ենք և սարսափում ենք այն ամեն ինչից, ինչ տեղի է ունենում: Փորձում ենք չգիտակցել, որ մեր եղբայրը այնտեղ է և ամեն ինչ անում ենք, որ ապահովություն և երաշխիք լինի, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնալու:
Մենք ավել բան չենք պահանջում, մենք պահանջում ենք միայն այն, ինչ այդ ցավալի հայտարարությանն մեջ նշված է»:
Գերեվարվածի եղբայրը նշեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել են նաև Իրանի դեսպանատուն, քանի որ տվյալներ են եղել, որ զինծառայողներ փախուստի ժամանակ պատահաբար հայտնվել են Իրանի սահմանում: Իրանի դեսպանատանը ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունը, միայն նշել են, որ Կառավարությունը այդ հարցով զբաղվում է:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03