Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածն է տարածել.
«Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության մասին։ Դատավորների մասնակցությունը այդպիսի քննարկմանը անընդունելի է, անթույլատրելի, նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Փաշինյանը, կորցնելով հանրային վստահության լեգիտիմությունը, փորձ է արել գնալ անթույլատրելի ճանապարհով։ Նա այս քայլով փորձել է երկու խնդիր լուծել, նախ՝ ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, մյուս կողմից ահաբեկել դատավորներին։ Եվ թեև քննարկումն ամբողջությամբ չլուսաբանվեց, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրությունը բացահայտեց հանդիպման անթույլատրելի նպատակները։ Խոսքը գնում է կոնկրետ քրեական գործի ուղղորդման, դատավորների նկատմամբ ճնշման մասին։ Պաշտոնական հաղորդագրությունը ինքնին բացահայտում է հանցագործության տարրերի առկայությունը։ Այս քննարկումը կարելի է դիտարկել քրեական օրենսգրքի 332 հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և Փաշինյանի կողմից շատ սիրված 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում։ Քննարկման բովանդակության և արդյունքների մասին շատ հակասական տեղեկատվություն է հասնում, ըստ որի փորձ է արվել դատարանները դնել դատախազության անուղղակի ազդեցության տակ։ Ըստ տարածվող տեղեկատվության քննչական ծառայություններից մեկի ղեկավարն էլ փորձել է զբաղվել իրենց հետ շատ սերտ կապերի մեջ գնտվող դատավորներից մեկի լոբբինգով, դրանով իսկ հաստատելով իշխանությունների կամակարտար դատավորների ցանցի առկայությունը։ Այս ցանցում առանցքային դեր է կատարում դատարաններից մեկի նախագահը, ով անձնական կապերով կապված է իրավապահ համակարգի հետ։ Վերջին երկու և կես տարվա ընթացքում այդ ցանցի միջոցով է ապահովվել քաղաքական պատվերների կատարումը։ Վարչապետի միակ հույսը մնացել է դատարանների նկատմամբ ճնշումները։ Առայժմ այդ ճնշումները իր մոտ առանձին դատավորներին և ԲԴԽ որոշ անդամներին կանչելով է դրսևորվում, բայց շատ բարդ է ասել, թե հետագայում այդ ճնշումներն ինչպիսի զարգացում և դրսևորում կստանան։ Եվ եթե հաշվի առնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, իմքայլական պատգամավորների նկատմամբ Փաշինյանն այլևս ազդում է քրեական հեղինակությունների միջոցով, ապա մտահոգության տեղիք է տալիս դատավորների նկատմամբ հետագա քայլերի տրամաբանությունը։ Կոչ եմ անում փաստաբաններին, իրավապաշտպանների հանդես գալ միասնական պահանջով՝ հրապարակել հանդիպման սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ։ Եթե Փաշինյանը չի ուզում, որ հետագայում այս խորհրդակցությունը դառնա քրեական գործի հիմք, ապա պետք է հրապարակվի հանդիպման տեսագրությունը կամ սղագրությունը։ Հակառակ դեպքում միակ տեղեկատվության աղբյուրը լինելու է մասնակիցների մասնավոր զրույցները, որոնք փաստում են սահմանադրական կարգի կոպիտ խախտման փորձի մասին։ Եթե խորհրդակցությունը չհանրայնացվի, ապա սա բավարար հիմք է փաստաբանների համար հետագա քրեական գործերով բացարկ հայտնել այն դատարանների դատավորներին, որոնց նախագահները ներկա են եղել հանդիպմանը։ Այլապես յուրաքանչյուր գործով կասկածի տակ է դրվելու դատավորի անաչառությունը, մշտապես կասկածներ են մնալու գործադիրից կախվածության, գործադիրի ազդեցության և ճնշումների մասին»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55