Պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունից հետո առաջացած՝ Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրներին։
Տնտեսագետը, վկայակոչելով Արցախի հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տվյալները, հայտնեց, որ մինչև պատերազմը Արցախի Հանրապետության տարածքում գործել է 1 խոշոր (Սարսանգի) և 31 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք ապահովում էին ոչ միայն Արցախի տնտեսությունն էժան էլեկտրաէներգիայով, այլև դրա մի մասն արտահանվում էր Հայաստան։
«Պայմանավորված հարուստ ջրային ռեսուրսներով և հարմար տեղանքով՝ ՀԷԿ-երի մեծ մասը կառուցված էր Քաշաթաղի և Շահումյանի (Քարվաճառի) վարչական շրջաններում, որոնք ադրբեջանական կողմին հանձնելուց առաջ ապամոնտաժվեցին։ Պատերազմական գործողությունների և ստորագրված եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ Արցախը կորցրեց իր ինքնաբավ էներգետիկ համակարգը։ Արցախում գործող 32 ՀԷԿ-երից 26-ն արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ 2 ՀԷԿ Մատաղիսում, 7 ՀԷԿ Շահումյանում (Քարվաճառում), 16 ՀԷԿ Քաշաթաղում և 1 ՀԷԿ Հադրութում։ Իսկ Մարտակերտում գտնվում Թրղի 1, 2 և 3 ՀԷԿ-երի վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա»,–ասաց նա։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2019 թվականի ընթացքում ՀԷԿ-եր շահագործող ընկերությունները Արցախի պետական բյուջե են փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամի հարկեր և աշխատանքով են ապահովել հազարավորավոր արցախցիների։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հրատապ քայլեր կձեռնարկեն ոչ միայն ապահովելու Արցախի էներգետիկ անվտանգությունը, այլև այլընտրանքային լուծումներ կգտնեն։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55