Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել գործող օրենսդրության մեջ փոփոխություններին, որոնք թույլ կտան բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստումներ իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս օրենսդրության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը մինչև հաջորդ տարվա կեսը մտադիր է նախապատրաստել ամբողջ բնակչության պատվաստման համար անհրաժեշտ դեղաչափերի ծավալը»,- ասել է Կատոն:
Նա նաև նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունվել են միաձայն։
Անվճար պատվաստումից բացի, նոր օրենսդրությամբ պետությունը կհոգա բոլոր այն մարդկանց բժշկական ծախսերը, որոնց մոտ պատվաստումից հետո խնդիրներ ի հայտ կգան։
Ճապոնիայի իշխանություններն ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ արդեն պայմանագրեր են ստորագրել AstraZeneca բրիտանական-շվեդական դեղագործական ընկերության, Pfizer ամերիկյան դեղագործական ընկերության և Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության հետ: Միևնույն ժամանակ, Ճապոնիայում նույնպես մի քանի պատվաստանյութեր են մշակվում։
Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 151,7 հազարը, մահացել է 2 206 մարդ:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44