Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով ակտիվ մասնակցում է նամակների միջոցով հարցի բարձրաձայնմանն ուղղված նախաձեռնություններին, ասաց, որ մյուս դեսպանատներից դեռ արձագանք չկա: Արվեստագետները դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ և հանդիպել են գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին հավաստիացրել է, որ մինչ արվեստագետների դիմելն էլ իրենք զբաղվել են այդ խնդրով: Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ամատունին տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում: «Հոկտեմբերից մեր կազմակերպությունն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների: Կան մարդիկ, որոնք անազատության մեջ են և իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ. մենք նրանց աջակցում ենք այդ հարցում, հետևում ենք նրանց առողջական վիճակին, սակայն նրանց վերադարձման որոշումները կայացնում են հակամարտության կողմերը»,-նշել էր Ամատունին:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55