«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլ յանը։ Այս նշանակումը բուռն քննարկումների տեղիք տվեց՝ կապված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի, առողջական վիճակի հետ կապված՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, քաղաքականությունից փաստացի դուրս գալու, իսկ պատերազմից հետո բուժումը կիսատ թողնելու և բնակվելու նպատակով Արցախ տեղափոխվելու «ընթացքի» հետ: Մեր տեղեկություններով, Մանե Թանդիլ յանի նշանակումը հատկապես տարակուսանքով են ընդունել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այստեղ նրան հիշում են որպես ամենաչհաջողված նախարարներից մեկը: Ավելին, կուլիսներում խոսում են, որ դժվար է նույնիսկ ասել՝ ով էր ավելի վատ նախարար՝ Մանե Թանդիլ յա՞նը, թե՞ օրերս աշխատանքից ազատված Զարուհի Բաթոյանը:Նախարարության աշխատակիցները հիշում են, որ իր նախարար եղած ժամանակ Թանդիլ յանը բացարձակ չի տիրապետել իրավիճակին, կամայական ու հակասական որոշումներ է կայացրել, աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմի ու կառավարչական հմտությունների իսպառ բացակայությամբ: Նախարարությունում աշխատող մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ ԱՍՆ աշխատակազմում զարմացած են, թե Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակ ձախողված նախարարն ինչով կարող է օգտակար լինել ներկայումս սոցիալական ահռելի խնդիրներ ունեցող Արցախին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44