Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է որոշման մեջ, որտեղ նաեւ թվարկվում են հրահանգից բազմաթիվ բացառությունները: Ինչպես հաղորդվում Է փաստաթղթում, որը հրապարակված Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիի կայքում, «քաղաքն այժմ մոտ Է կործանարար բեկումնային պահին», որից հետո հոսպիտալացված անձանց քանակը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությանը:
«COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը մեր քաղաքում նշանակում են, որ մենք պետք Է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումներից մի քանիսը, որոնք սահմանվել Էին գարնանը»,-ասվում Է որոշման մեջ: Քաղաքագլխի հրահանգով, որոշումը, որն ավելի վաղ սահմանվել Էր ամռանը, ժամանակավորապես փոխարինվում Է այլ կարգադրությամբ, ինչն «անհրաժեշտ Է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ Է մտնում անհապաղ կարգով:
«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,-ասվում Է հրամանագրում: Անօթեւաններին իշխանությունները պետք Է ժամանակավոր ապաստան տրամադրեն: Բնակության վայրից հեռանալ կարելի Է միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն, բոլոր ձեռնարկություններն ու ընկերությունները, որոնք պահանջում են աշխատակիցների անձնական ներկայություն եւ որոնց չեն վերաբերում բացառությունները, պետք Է կասեցնեն իրենց գործունեությունը: Սակայն հրամանագիրը նախատեսում Է բացառությունների ընդարձակ ցուցակ: Մասնավորապես, աշխատանքը կշարունակեն բուժհաստատությունները, պարենային խանութները, լցակայանները, ավտոարհեստանոցները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ: Քաղաքացիներն իրավունք ունեն դրանց ծառայություններից օգտվել անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանման համեմատ: Ինչպես նշվում Է, որոշման կանոնների խախտումը կարող Է իր հետեւից բերել տուգանք եւ նույնիսկ բանտարկություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44