Դեկտեմբերի 3–ին ընդդիմադիր 16 քաղաքական ուժերը հայտարարեցին «Հայրենիքի փրկության շարժում» հիմնադրելու և Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու մասին։
Վազգեն Մանուկյանը ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, երկար տարիներ քաղաքական գործունեություն է ծավալել։
1988թ․ փետրվարից նա ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ: Կոմիտեի այլ ղեկավարների հետ ԽՍՀՄ իշխանությունների կողմից ձերբակալվել է 1988թ. դեկտեմբերի 10-ին եւ կալանքի տակ մնացել կես տարի։
Նա շարժման հենքի վրա քաղաքական կուսակցություն ձևավորելու կողմնակիցներից է, Հայոց համազգային շարժում կուսակցության ստեղծման նախաձեռնողներից, ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ․ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1990թ․ օգոստոսի 13-ին ԳԽ կողմից նշանակվել է Հայաստանի նախարարների խորհրդի (կառավարության) նախագահ՝ վարչապետ: Վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել 1991թ․ սեպտեմբերի 26-ին։ Նույն թվականին նա մի խումբ համախոհների հետ՝ Շավարշ Քոչարյան, Դավիթ Վարդանյան, Սեյրան Ավագյան, Արշակ Սադոյան, Լյուդվիգ Խաչատրյան, դուրս է եկել ՀՀՇ-ից և հիմնել «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը՝ ԱԺՄ-ն:
1992թ. սեպտեմբերին, գործող իշխանությունը՝ ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, տեղի տալով իր հրաժարականի հարցը դնող ընդդիմության պահանջներին, ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջարկել է ստանձնել Հայաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատվությունը:
1992-ի սեպտեմբերի 11-ին Վազգեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետական նախարար, իսկ մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, պաշտպանության նախարար, ինչպես նաև՝ ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատու:
Վազգեն Մանուկյանը պաշտոնավարել է 1992թ․ սեպտեմբերից մինչև 1993թ․ օգոստոսի 21-ը: Այդ ժամանակահատվածում նրա անմիջական ղեկավարմամբ են կազմակերպվել, պլանավորվել և իրականացվել մի շարք ռազմական գործողություններ, որոնց շարքում ամենից նշանակալին Քարվաճառի ազատագրումն է:
1995թ․ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն անցել է խորհրդարան և ԱԺ-ում գործել որպես ընդդիմադիր խմբակցություն:
1996թ. Վազգեն Մանուկյանը մասնակցել է սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններին որպես ընդդիմության միասնական թեկնածու: Ընտրություններում պարտվելուց հետո ընդդիմությունը պահանջել է վերահաշվարկ անել՝ պնդելով, որ արդյունքները կեղծվել են։ 1996թ․ ընդդիմությունը միավորվել էր լուրջ հակակշիռ դառնալու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու էր Վազգեն Մանուկյանը:
Հաջորդող տասնամյակում, մինչև 2009 թվականը Վազգեն Մանուկյանը շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը, գլխավորելով ԱԺՄ-ն: Վազգեն Մանուկյանը մի քանի անգամ վերընտրվել է ԱԺ պատգամավոր (մինչև 2007թվականը)։
2009 թվականին Վազգեն Մանուկյանին առաջարկվում է ղեկավարել նոր ձևավորված խորհրդապահական կառույցը՝ Հանրային խորհուրդը:
Մինչև 2019 թվականը՝ 10 տարի, Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:
Վազգեն Մանուկյանը 2019 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարություն տարածեց ՀԽ նախագահի պաշտոնը լքելու մասին՝ հայտարարելով, որ իշխանությունները գնացել են այլ ուղղությամբ, երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:
Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը հիմնեց «ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական-քաղաքական ակումբը, որի նպատակը հանրային կոնսոլիդացիան էր: Ակումբը պարբերաբար կազմակերպում էր քննարկումներ և հայտարարություններով հանդես գալիս։
Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին Վազգեն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ կառավարությունը պետք է հրաժարական տա եւ բանակին հանձնի ողջ իշխանությունը:
«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք»,- ասվում էր հայտարարությունում։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55