ARM | RUS |

Արցախի դեմ կիրառված ռազմական ուժն ավելի է ամրապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները. Արա Այվազյան

03.12.20 | 19:35

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: «Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ են ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից: Առկա է կարծիք, որ հնարավոր է բանակցությունների արդյունքում որոշ դրույթներ ավելի հայանպաստ դարձնել: Որքանո՞վ է հնարավոր այդ գործընթացը: Հստակ պետք է արձանագրենք, որ եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են այդ հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: Ինչպես բազմիցս ենք նշել, արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ: Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Այս համատեքստում մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, այլև այդ ագրեսիայում Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին: Միջազգային հանրության մոտ արդեն իսկ արմագրված է հստակ մոտեցում, որ հայ ժողովուրդը դիմակայել է այս դաշինքի (Ադրբեջան, Թուրքիա և միջազգային ահաբեկիչներ- խմբ.) կողմից սանձազերծված ագրեսիային: Այնուամենայնիվ ԱԳՆ-ն ՀՀ պատկան մյուս մարմինների հետ միասին և միջազգային գործընկերների ներգրավմամբ ու մասնակցությամբ դեռ շատ աշխատանք ունի անելու: Արցախն իրականություն է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, և միջազգային կառույցների ներկայության և անմիջական ներգրավածության հապաղումն անընդունելի է: Մեր սկզբունքային մոտեցումն է, որ արցախահայության սոցիալական խնդիրները և Արցախում հումանիտար ճգնաժամը պետք է հասցեագրվեն տեղում՝ արագ ապահովելու վերադարձը բնականոն կյանքին: Դուք, որպես դիվանագիտության առաջնահերթություն նշեցիք այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզող հարցը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը: Հասարակությունը բարձրաձայնում է իր բողոքն այս առնչությամբ՝ պնդելով, որ այս հարցում պետական կառույցները մատնված են անգործության: Մինչ օրս այս հարցով հայ դիվանագիտության կողմից որևէ հրապարակային հայտարարություն չի եղել: Այո, իրավացի եք, այս հարցով մենք սակավախոս ենք եղել, սակայն ոչ մի դեպքում սակավագործ: Ինչպես գիտեք, գործում է ՀՀ գերիների, պատանդերի և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում և համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գերիների, պատանդների և անհայտ կորածների վերաբերող բոլոր հարցերի շուրջ բանակցությունները տարվում էին այդ խողովակով: Այդ հանձնաժողովում ընդգրկված է նաև արտաքին գերատեսչությունը՝ ունենալով լիազորությունների հստակ շրջանակ, որոնք վերջին օրերին մեր իսկ նախաձեռնությամբ ընդլայնվել են՝ անմիջականորեն ներգրավվելով ԿԽՄԿ-ի հետ աշխատանքներում: Այս առնչությամբ, հաշվի առնելով հարցի նրբությունը և մարդկանց կյանքի հետ անմիջական առնչությունը, պետք է հայցեմ ձեր և ձեր ընթերցողների ըմբռնումը, որ ավելի շատ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, քան այն, որ հարցի շուտափույթ հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվում են հստակ քայլեր. այս հարցի շուրջ կա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանձնառությունը: Խոսքը ներկա փուլում կողմերի մոտ առկա գերիների ցուցակների հստակեցման և ապա փոխանակման մեխանիզմների գործարկման մասին է: Մենք հաստատել ենք մեր հանձնառությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը և ակնկալում ենք, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ չի առաջացնի այս հարցում: Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները դիտարկել է նաև, որպես ԼՂ ժողովրդի անվտանգային գոտի և այդ տրամաբանությամբ վարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունները: Ստեղծված նոր իրավիճակում, երբ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, որո՞նք են լինելու ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում և որքանո՞վ եք կարևորում ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակումը: Արցախի 150 հազար բնակչության բոլոր իրավունքները պետք է լիարժեքորեն վերականգնվեն և իրականացվեն իրենց պատմական հայրենիքում: Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ հրահրմամբ և աջակցությամբ իրականացված ռազմական գործողությունների առանցքում Արցախի լիակատար հայաթափման և հայ ժողովրդի հայրենազրկման ցեղասպան նկրտումներն են, որոնք նշմարվում են նաև հետպատերազմյան հռետորաբանության և զարգացումների տրամաբանության մեջ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ միանշանակորեն ընդգծել, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, և այդ հարցը ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չէ լուծել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության միջազգային երաշխավորման դիրքերից: Անհիմն են ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռևս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից և ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց և խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որևիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո և արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները: Պատերազմի մեկնարկի առաջին օրվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: Արդյոք դիտարկվում է հիմա Արցախի անկախության ճանաչման հարցը: Արցախի Հանրապետության ճանաչումը մշտապես դիտարկվել է ոչ միայն կարգավիճակի, այլև առավել լայն տարածաշրջանային և միջազգային համատեքստում։ Պետք է արձանագրենք, որ Արցախի ժողովրդի դեմ կիրառված բիրտ ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները, և այս ուղղությամբ մենք ականատես ենք լինում որոշակի նոր մոտեցումների: Որպես արտաքին գործերի նորանշանակ նախարար՝ որո՞նք են ձեզ համար ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունը եղել և այսօր առավել քան երբևէ մնում է արցախյան հիմնահարցի կարգավորումը, որը նաև Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկն է: Բոլորիս համար պարզ է, որ երկրի, ժողովրդի և պետության համար հիմա ճգնաժամային օրեր են, և մեր առաջնահերթ խնդիրն է իրականացնել ճգնաժամային կառավարում, որի նպատակն է այս փուլում նախևառաջ հասցեագրել Հայաստանի և Արցախի համապարփակ անվտանգության ու զարգացման՝ իր բոլոր ուղղություններով, առաջնահերթ հարցերը: Արդյո՞ք սպասվում են փոփոխություններ ԱԳՆ կենտրոնական ապարատում կամ դիվանագիտական կորպուսում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը պրոֆեսիոնալ ապաքաղաքական կառույց է, որում առանձնահատուկ կարևորություն ունի ինստիտուտի և ինստիտուցիոնալ հիշողության պահպանումը: Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ստատիկ կառույց չէ, և բնականաբար այն ևս ունի զարգացման և շարունակական կատարելագործման ու առավել պրոֆեսիոնալիզացման իր տրամաբանությունը:

Շնորհակալություն հարցազրույցի համար:


Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս պետության առջև չեմ գործել, 12 տարեկանում կամավոր ազատությունները սահմանափակած անձին վախեցնել անազատությամբ՝ ծիծաղելի է. Միքայել Սրբազան

Ես ոչ մի հանցանք այս աշխարհում, այս պետության առջև չեմ գործել, 12 տարեկանում կամավոր...

18:18

Դատարանը որոշեց 10 օրով երկարաձգել Միքայել Սրբազանի կալանքը

Դատարանը որոշեց 10 օրով երկարաձգել Միքայել Սրբազանի...

18:04

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի...

17:55

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված...

17:35

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական վճարային համակարգի...

17:19

Ռուսաստանի սպառնալիքի պատճառով՝ ՆԱՏՕ-ի երեք երկրներ կմեծացնեն Սև ծովում իրենց ներկայությունը

Ռուսաստանի սպառնալիքի պատճառով՝ ՆԱՏՕ-ի երեք երկրներ կմեծացնեն Սև ծովում իրենց...

17:02

Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում

Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ...

16:48

Սարյան փողոցում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված ծածկերը

Սարյան փողոցում տնտեսվարողներն ապամոնտաժել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված...

16:24

Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում. փաստաբան

Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում....

16:15

Առաջնահերթության կարգով քննվում է Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցը

Առաջնահերթության կարգով քննվում է Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխելու...

16:13

Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

Անցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝...

16:09

Ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումը կազդի ԵԱՏՄ տնտեսության վրա․ Ղազախստանի վարչապետ

Ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումը կազդի ԵԱՏՄ տնտեսության վրա․ Ղազախստանի...

15:52

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ջերմաստիճանն էապես չի փոխվի

15:36

Հիմնանորոգվում է Դսեղից Աթան ճանապարհահատվածը

Հիմնանորոգվում է Դսեղից Աթան ճանապարհահատվածը

14:55

«Զիկատար» պետական արգելավայրի տարածքում ձորն ընկած քաղաքացուն օգնել են փրկարարները

«Զիկատար» պետական արգելավայրի տարածքում ձորն ընկած քաղաքացուն օգնել են...

14:36

Երևանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Երևանում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

14:18

Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, իսկ իր գործը՝ բացահայտ քաղաքական հաշվեհարդար. փաստաբան

Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, իսկ իր գործը՝ բացահայտ քաղաքական հաշվեհարդար....

14:13

Գեղարքունիքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ

Գեղարքունիքում հիմնանորոգվում են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության...

14:03

Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է. Դավիթ Անանյան

Այս ամենի ֆոնին երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է....

13:47

Բռնազավթված Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ

Բռնազավթված Արցախում մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է...

13:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03