Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը Թուրքիայի դեմ պատրաստել է պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ըստ կայքի հույն թղթակից Նիկոլաոս Ստելյայի՝ այս մասին հայտնում է հունական մամուլը։
Հունական Estia պարբերականի փոխանցմամբ՝ ԵՄ պատժամիջոցների ցուցակում առանձնանում է ԵՄ-ի՝ դեպի Թուրքիա ճանապարհորդական կանոնակարգերի նկարագրության գաղափարը: Նշվում է, որ Բրյուսելի կողմից ճանապարհորդության սահմանափակում առաջադրելու դեպքում դա բացասաբար կազդի Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա: Բացի այդ, հոդվածում կա պնդում, որ ԵՄ կողմից շեշտադրված պատժամիջոցների երկրորդ կետը ներառում է Եվրոպա արտահանվող թուրքական ապրանքների համար լրացուցիչ հարկերի սահմանումը, ինչի պարագայում թուրքական ապրանքները պարզապես կկորցնեն իրենց մրցակցային առանձնահատկությունները եվրոպական շուկաներում։
Հոդվածում ընդգծված է, որ Գերմանիան դեմ է պատժամիջոցների կիրառմանը և չի աջակցում այս ցանկի անհապաղ իրականացմանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավելի վաղ կատարած հայտարարության մեջ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում փախստականների և միգրանտների հարցերում, բացի այդ՝ Թուրքիան տնտեսական դժվարին դրության մեջ է գտնվում և դիվանագիտական ասպարեզում էլ անցումային շրջան է, ուստի Հունաստանի կողմից պահանջվող զենքի էմբարգոն այս պայմաններում չի կարող օրակարգ մտցվել:
ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: ԵՄ գագաթնաժողովից առաջ «Oruç Reis» երկրաբանական-հետախուզական նավը ժամանակավորապես դուրս բերվեց նավահանգստից ՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների համար:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44