Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ հունվարի 20-ին կայանալիք իր երդմնակալության արարողությանը նախագահական ընտրություններում պարտված ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությունը շատ կարևոր կլինի։ Այս մասին Բայդենն ասել է CNN հեռուստաալիքի հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ նախագահ Թրամփը կարող է ներկա չգտնվել երդմնակալության արարողությանը։
«Կարծում եմ՝ դա կարևոր կլիներ այն տեսանկյունից, որ մենք կկարողանայինք ցույց տալ այս քաոսի ավարտը, ցույց տալ, որ տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, մրցակցող կողմերը կանգնած կլինեին միմյանց կողքին, ձեռքսեղմումով կփոխանակվեին և կշարժվեին առաջ։ Սա կարևոր կլիներ։ Սակայն ես անհանգստանում եմ ոչ այնքան նրա համար, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա ներքին քաղաքականության վրա, որքան նրա համար, թե ինչ վիճակում մենք կանգնեցինք ամբողջ աշխարհի առջև», - հայտարարել է Բայդենը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն «պետք է առաջնորդ լինի և օրինակ ծառայի»։
«Իշխանության փոխանցման կարգը կարևոր է։ Սակայն դա լիովին նրա որոշումն է լինելու, և ինձ համար որևէ անձնական հետևանքներ չի ունենալու։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա կարևոր կլիներ երկրի համար», - հավելել է նա։
Հեռուստաընկերության հետ զրույցում Բայդենը նաև նշել է, որ մի շարք հանրապետական սենատորներ արդեն զանգահարել են իրեն նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար՝ չնայած այն բանին, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում իր պարտությունը։ Նրա խոսքով՝ սենատորները մասնավոր կարգով են զանգահարել։
«Ես հասկանում եմ՝ ինչ դժվար դրության մեջ են նրանք հիմա», - հավելել է նա՝ նշելով, որ կարծում է՝ ներկայից վիճակը կպահպանվի մինչև ընտրիչների քվեարկությունը, որը, ենթադրաբար, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ մի շարք հարցերով խորհրդատվություններ է անցկացնում հանրապետականների հետ։
Պատասխանելով հարցին՝ թե ներգրավվելու է արդյոք իր մոտ հարազատներից որևէ մեկը նոր վարչակազմի գործունեությանը, Բայդենը նշել է, որ իր հարազատները հեռու են լինելու իր ապագա վարչակազմից և ներգրավված չեն լինելու որևէ բիզնեսում կամ նախաձեռնությանը, որը կհակասի դրան կամ անգամ հակասելու տպավորություն կստեղծի։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին․ Թրամփը վիճարկում է նրա հաղթանակը։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03