NEWS.am -ը ներկայացնում է հանրահայտ հայ գործարար և բարերար, ՙՙՄոնարխ՚՚ Գրուպի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի կոչը հայրենակիցներին
Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանը այսօր հայտնվել է գերծանր, սակայն ոչ անելանելի վիճակում: Ամեն պետություն էլ ունենում է իր վերելքների և վայրէջքների շրջափուլերը:
Անցնող պատերազմում ադրբեջանցիներին սատարում էին թուրքերը, նրանք մարտնչում էին որպես մեկ ամբողջություն, որի շնորհիվ և հաղթեցին: Իսկ, ներկա բացարձակապես ոչ իրավասու կառավարության և անձամբ վարչապետ Փաշինյանի քմահաճույքով, սևերի և սպիտակների պառակտված Հայաստանը չկարողացավ սատարել Արցախին պաշտպանելու իր տարածքները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան առավելագույնը մեկ շաբաթում էին ընկնում, իսկ Ֆրանսիան, իր 1.5 միլիոնանոց բանակով և հանրահայտ ՙՙՄաժինոյի բնագծով՚՚ դիմադրեց ընդամենը 6 շաբաթ և նույնպես ընկավ:
Մեր հերոսները մի թիզ հողի վրա, առանց կարգին սպայական ղեկավարության, լրջորեն զիջելով հակառակորդին զինվածությամբ և բազմակի անգամներ քանակով, հակառակորդին, որ ղեկավարվում էր ՆԱՏՈ-ի հզորությամբ 2-րդ տեղը զբաղեցնող բանակի սպայական կազմով, 44 օր դիմադրում էին: Նրանք միանշանակ հերոսներ են:
Ընկածների համար սգում է ողջ ազգը, և մենք նրանց կհիշենք հավերժ:
Կատարվածում արդյո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր: Իհարկե ոչ: Չնայած նրան, որ հենց նա պետք է կրի պատասխանատվությունը: Մեղավոր են նրանք, ովքեր դարձրեցին Նիկոլին կառավարելի ընդդիմություն, իսկ հետո կորցրեցին կառավարումը: Մեղավոր են նրանք, ով հրապարակներում հավատացին նրան, ավելի լավ ապագայի հույսով, որը վերածվեց կատարյալ տապալման:
Մենք կարողացանք հերոսներին վերածել դավաճանների, անգրագետներին ու խղճուկներին՝ ղեկավար, դոլլարը՝ գերագույն արժեք, առանց հասկանալու, որ այն ընդամենը միջոց է, այլ ոչ արժեք. և ընդսմին վստահ լինել, որ մեզ սպասում է երջանիկ ապագա: Եթե վարձած լինեին արհեստավարժ ավերողների, ապա նույնիսկ նրանք 2.5 տարվա ընթացքում չէին կարողանա այսքան արհավիրք իրականացնել:
Սակայն կյանքը և մեր պատմությունը շարունակվում է: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա և հեռանա, անկեղ ասած, քաղաքական անգոյություն: Իսկ այնուհետև հարկավոր է փրկություն փնտրել մի անձի մեջ, ով կարող է կոնսոլիդացնել, ով Հայաստանում ղեկավար պաշտոնի աշխատանքային փորձ ունի: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Ըստ իս, սուրբ կարող է լինել միայն կաթողիկոսը, իսկ երկրի ղեկավարը պետք է լինի հաջողված, և անհրաժեշտության դեպքում նույնիսկ մեղավոր:
Արցախի ամենահաջողված ղեկավարը և պատերազմու հաղթանակ կերտած ղեկավարը, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունը ոտքի հանած և հաջողությունների հասած ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր և նա բոլորից լավ կկարողանա լուծել այսօրվա կուտակված բարդագույն խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առաջ: Դա իմ մասնավոր կարծիքն է:
Կա նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, ըստ որի այդպիսի մեկը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, որը ոչ պակաս հաջողված և իրավասու է, ուստի և կոչ եմ անում մեր ժողովրդին այս դժվար պահին սատարել Վազգեն Մանուկյանին: Ընտրությունը շատ մեծ չէ, իսկ ժամանակը սուղ Է:
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55