NEWS.am-ը ներկայացնում է հայտնի հայ ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Սերգեյ Համբարձումյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանը գտնվում է շատ բարդ, սակայն ոչ անելանելի վիճակում: Յուրաքանչյուր պետություն ունի առաջընթացի եւ անկման փուլերը: Անցած պատերազմում ադրբեջանցիներին օգնել են թուրքերը. նրանք պայքարել են մեկի պես եւ հաղթել: Իսկ սեւերի եւ սպիտակների բաժանող ոչ կոմպետենտ իշխանության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ Հայաստանը չի կարողացել օգնել Արցախին պաշտպանել իր տարածքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիան, Նիդերլանդները, Դանիան, Նորվեգիան ընկել են առավելագույնը մեկ շաբաթում, իսկ 1.5 մլն բանակ ունեցող եւ հայտնի «Մաժինոյի գծով» Ֆրանսիան՝ 6 շաբաթվա ընթացքում: Մեր Հերոսներն առանց նորմալ սպայական հրամանատարության, լրջորեն զիջելով սպառազինության մեջ բազմաթիվ անգամ գերազանցող զորքերին եւ հրամկազմին, որը ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակն է, դիմադրել են 44 օր: Հերոսներն են, անշուշտ: Ընկածների համար սգում է ամբողջ ազգը, եւ մենք կհիշենք նրանց հավերժ: Արյդո՞ք միայն Փաշինյանն է մեղավոր տեղի ունեցածում: Իհարկե, ոչ՝ չնայած հենց նա պետք է պատասխանատվություն կրի: Մեղավոր են նրանք, ովքեր վերածել են նրան կառավարվող ընդդիմության եւ, այնուհետեւ, կորցրել կառավարումը: Մեղավոր են նրանք, ովքեր հրապարակներում հավատացել են նրան՝ հույս ունենալով լավագույնը ստանալ, ինչը վերածվել է լիարժեք տապալման: Սակայն կյանքն ու մեր պատմությունը շարունակվում են: Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անկեղծ լինենք, քաղաքական անէություն: Ապա պետք է փնտրել փրկություն Հայաստանի ղեկավար պաշտոններում աշխատանքային փորձ ունեցող համախմբող անձնավորության մեջ: Հայ ժողովուրդը երազում է սուրբ ղեկավարի մասին: Իմ կարծիքով՝ սուրբ կարող է լինել Կաթողիկոսը, իսկ պետության ղեկավարը պետք է հաջողակ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մեղավոր: Արցախում ամենահաջողակ ղեկավարը եւ պատերազմում հաղթածը, ինչպես նաեւ Հայաստանում հաջողակ ղեկավարն ու տնտեսությունը ոտքի հանած անձը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ նա բոլորից լավ այսօր կարող է հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծառացել են հայ ժողովրդի առջեւ: Դա իմ անձնական կարծիքն է: Եվ կա գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների կարծիքը, թե այդ անձը կարող է լինել Վազգեն Մանուկյանը, ով եւս հաջողակ է եւ կոմպետենտ, եւ ես հայ ժողովրդին կոչ եմ անում աջակցել նրան այս դժվարին ժամանակներում: Մեր ընտրությունը մեծ չէ, իսկ ժամանակը սուղ է»:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03