Աղետից դեպի կայունություն` ժամանակավոր կառավարության օրակարգի պահանջով դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00՝ «Ազատության» հրապարակ գնալու կոչով հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ «Նիկոլ Փաշինյան ու Աննա Հակոբյան զույգի և մի քանի տասնյակ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հանցակցությամբ կրկին մեզ՝ հայերիս, հայրենազրկեցին: Մենք կորցրել ենք արդի Հայկական պետականության շուրջ 25% տարածքը և գրեթե 5000 մարտիկ: Ունենք բազմաթիվ անհայտ կորածներ և գերիներ, հազարավոր հաշվանդամներ և թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում հայրենակիցների դիեր: Թշնամին հրոսակախմբերով վխտում է մեր գյուղերի և քաղաքների մատույցներում, իր նախաձեռնությամբ և մեր թողտվությամբ գծում է նոր քաղաքական քարտեզ, իսկ լրտեսները և դավաճանները մեր պետական համակրգում դեռ շարունակում են իրենց կործանարար գործը: Պատերազմը չի ավարտվել։ Մենք գտնվում ենք ժամանակավոր զինադադարի փուլում: Հայաստանը կանգնած է լայնածավալ պատերազմի առջև: Չի բացառվում, որ այն կկրի համաշխարhային բնույթ: Մեր տարածաշրջանում` Կովկասյան ճակատում, բախվում և համադրվում են տարբեր գերտերությունների շահեր: Այս ժամանակավոր զինադադարի պայմաններում հանրային (պետական) կառավարումը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքական պատասխանատուները չցանկանալով լուծել ճգնաժամը` հրաժարական չտալով, առաջացրել են բնական քաղաքական օրակարգ` իրենց հեռացումը պարտադրելու պահանջով: Ափսոսում ենք, որ բացի 17 քաղաքական կուսակցություններից և նրանց միացած անհատներից, ներկայիս ճգնաժամը հաղթահարելուն ուղղված օրակարգ ներկայացնող այլ ձևաչափով խմբեր, որոնք կփորձեն նույնպես իրական լուծումները առաջարկել՝ չկան։ 17 քաղաքական կուսակցություններից և նրանց միացած անհատների կողմից առաջարկվող Վազգեն Մանուկյանի թեկնածությունը թերևս լավագույնն է անցումային կառավարության համար, որը պետք է գործի մեկ տարի: Հույս ունենանք, որ այս մեկ տարին իրապես կծառայի իր նպատակին: Անցյալին կտրվի համարժեք քաղաքական գնահատական և կստեղծվեն պայմաններ մրցունակ քաղաքական ինստիտուտների գործունեության համար, ինչն էլ մեզ կմոտեցնի ազատ, անկախ և միացյալ Հայոց պետականություն ունենալուն»,-ասվում է հայտարարությունում:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55