Հայաստանը ժամանակին ձեռք է բերել նաեւ ՏՈՌ համակարգեր, որոնք շահագործելու համար լուրջ նախապատրաստություն պետք է անցնեին: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը: «Ես կարծում եմ, որ դրանք ձեռք բերելուց հետո մինչեւ ռազմական գործողությունների սկիզբը եղած ժամանակը բավարար չի եղել այդ սպառազինությունը սպասարկող անձնակազմեր պատրաստելու համար: Մենք չէինք կարող հասցնել սպասարկող անձնակազմեր պատրաստել: Բայց եղել է նաեւ տեխնիկա, որի համար անձնակազմեր չեն պատրաստվել: Խոսքը եւ հակաօդային պաշտպանության տեխնիկային, եւ ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնիկային: Դրանց համար օգտագործման պլաններ էլ չեն եղել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է 42 մլն դոլարի սպառազինությանը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նախկին իշխանությունները մետաղի ջարդոն են գնել, Ավետիս Քերոբյանն ասաց, որ խոսքը բավական հեռանկարային սպառազինության՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մասին է: «Նման կարգի տեխնիկան կարիք ունի երկարատեւ շահագործման, արտադրողի հետ անընդհատ հետադարձ կապի: Դրա շահագործումը պետք է լինի ըստ ուղեցույց-փաստաթղթերի: Հաստատ կարող եմ ասել, որ այդ տեխնիկան անպետք մետաղի ջարդոն որակելը առնվազն սխալ է: Այդ տեխնիկան սահմանված կարգով ընդունվել է մեր զինված ուժերի կողմից: Այսինքն խոսք չի կարող լինել այն մասին, որ արտադրողը փորձել է փոխանցել բնութագրերին չհամապատասխանող տեխնիկա»,-ասաց նա: Նկատենք, որ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո քրեական գործ է հարուցվել, սակայն այն ոչ մի հետագա զարգացում չի ունեցել, իսկ ձերբակալված զինվորականն էլ ազատ է արձակվել:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55