Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանի դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից: Նախ՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության եւ անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում:
Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնային կարգով քննարկվել է ԱԺ դիմումը՝ ուղարկված Սահմանադրական դատարանին, որով առաջարկում են մանդատից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այսպես, Փաշինյանը փորձել է ստուգել տրամադրություններն ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում: Նկատենք՝ հենց նույն օրը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հանդիպել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ, մեր տեղեկություններով, այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը կրկին ՍԴ ուղարկված Ծառուկյանի վերաբերյալ դիմումն է եղել:
Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը դեռ նոյեմբերի 24-ին որոշում էր կայացրել եւ 26-ին ՍԴ էր ուղարկել համապատասխան որոշումը: Բայց դիմումի ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 26-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58