168.am-ը հարցումներ էր ուղարկել Առողջապահության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու համար, թե պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին ի՞նչ քանակությամբ և ի՞նչ տեսակի օգնություն են ստացել՝ Արցախի Հանրապետություն ուղարկելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ որպես հումանիտար օգնություն ԱԻՆ Փրկարար ծառայության կենտրոնական պահեստ է մուտքագրվել սննդամթերք, հագուստ, տնտեսական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ծխախոտ, ջրեղեն:
«2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսած ԱԻՆ Փրկարար ծառայության կենտրոնական պահեստ է մուտքագրվել՝ 20.360 պարկ, 104 փաթեթ, 9547 հատ, 58.365 արկղ, 26.984 կգ սննդամթերք, 8672 պարկ, 594 փաթեթ, 18.827 հատ, 18.921 արկղ, 3056 կգ հագուստ, 882 պարկ, 1 փաթեթ, 14.991 հատ, 10.390 արկղ, 11.800 կգ տնտեսական և հիգիենայի պարագաներ, 443 պարկ, 1 փաթեթ, 1464 հատ, 2128 արկղ, 3 լիտր դեղորայք, 4 պարկ, 1 փաթեթ, 629 հատ, 3361 արկղ ծխախոտ, 7482 հատ, 27.136 արկղ, 1739 լիտր ջրեղեն, 2192 պարկ, 6 փաթեթ, 5432 հատ, 4044 արկղ, 3540 կգ այլ կենցաղային ապրանքներ, որոնք ուղարկվել են ինչպես Արցախի Հանրապետություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզեր և Երևան: Հումանիտար օգնության բաշխման ընթացքում առաջնահերթությունը տրվել է Արցախի Հանրապետությանը, այնուհետև ՀՀ այն համայնքներին, որտեղ համեմատաբար ավելի մեծ թվով Արցախի քաղաքացիներ կան»,- գրված է պատասխանում:
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ հումանիտար օգնության հավաքագրումն իրականացվել է և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ռեզիդենտ կազմակերպությունների, և՛ արտերկրի հայության կողմից կազմակերպված բեռնափոխադրումների միջոցով: Իսկ ստացված օգնության ո՞ր մասն է ուղարկվել Արցախ:
«Արցախի Հանրապետություն է ուղարկվել 380 բեռնատարներից 84-ը (12-28 տոննա բեռնատարողությամբ)՝ բեռնաբարձված տարատեսակ ապրանքներով, հիմնականում սննդամթերք»,- գրված է պատասխանում:
Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է վերահսկվում ստացված օգնությունը հասցեատերերին փոխանցելու և նպատակին ծառայեցնելու գործընթացը, ԱԻՆ-ից պատասխանել են.
«Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հումանիտար օգնությունն ուղարկվում և համապատասխան արձանագրությամբ հանձնվում է բացառապես Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևանում լիազոր մարմնի կողմից սահմանված պատասխանատուներին, որոնց կողմից իրականացված բաշխման գործընթացի նկատմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկման որևէ պարտավորություն չունի»:
Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն Արցախի Հանրապետություն ուղարկելու համար անհատներից և կազմակերպություններից օգնություն չի ստացել: Առողջապահության նախարարությունից մեր հարցմանը դեռ չեն պատասխանել:
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03