Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» և «Քիմիա» առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ:
Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով՝ բլից-տուր, առարկայական օլիմպիադա և մշակութային ծրագիր: Բլից-տուրի արդյունքներով հայկական թիմը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ առարկայական օլիմպիադայի ընթացքում գրավել 2-րդ տեղը` արժանանալով համապատասխան գավաթի և դիպլոմի: Անհատական արդյունքներով` հայ աշակերտները նվաճել են 4 արծաթե /ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Միքայել Մկրտչյանը և Սերգեյ Ներսիսյանը` մաթեմատիկայից, Դավիթ Գևորգյանը` ֆիզիկայից, Խաժակ Գալստյանը` ինֆորմատիկայից/ և 2 բրոնզե մեդալներ /Քվանտ վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը` ինֆորմատիկայից և Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հարությունյանը` քիմիայից/:
Մշակութային մասում Երևանի թիմը հաջողությամբ մասնակցել է նաև քաղաքային քվեստ-զբոսանքին՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը և արժանանալով պատվոգրերի։ Միաժամանակ աշակերտները ծանոթացել են Ռուսաստանի պատմությանը, այցելել մի շարք տեսարժան վայրեր
Մեգապոլիսների օլիմպիադայի մասնակիցներին մրցանակները հանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` վստահեցնելով, որ օլիմպիադան կլինի շարունակական:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47