«Նիկոլ Փաշինյանի ժամացույցը վաղուց էր միացած, որովհետև նա ոչ քաղաքական, ոչ բարոյական լեգիտիմություն չունի։ Մենք քաղաքական գնահատականը տվել ենք, դրան պետք է հաջորդի իրավական գնահատականը, իսկ իրավական գնահատականը հենվում է «Նիկոլ դավաճան» ժողովորդի կողմից հնչեցրած գնահատականի վրա»,- «Հայրենիքի Փրկության Շարժման» հանրահավաքից, դրան հաջորդած երթից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ իշխանությունը վաղուց հոգեվարքի մեջ է, այդ հոգեվարքի կնիքը հաստատվեց նոյեմբերի 10-ի ստորագրությամբ.
«Այս իշխանությունն այլևս ռեսուրս չունի։ Հայաստանում իշխանության կորուստ ենք արձանագրում, հստակ է, բայց, ցավոք, իշխանության կորուստի հետ մեկտեղ մեծագույն սպառնալիք կա Հայաստանի սուվերենությանը։ Եվ ուրեմն՝ ամեն մեկի խնդիրն է կանգնել այս հանրային ընդվզման կողքին, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարչախմբի գոյության յուրաքանչյուր օրը սպառնալիք, վտանգ է մեր պետականությանը»։ ՀՅԴ-ական գործիչն ընդգծեց՝ այսօր մեր պետականությունը անտերության է մատնված, ՀՀ-ում չկա իշխանություն, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը Հայաստանի անվտանգության, անկախության երաշխավորը չէ։ «Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի իր բարոյականության վերջին փշուրները, շուրջը հավաքելով իր խմբակցությանը՝ հեռանա իշխանությունից՝ հանուն Հայաստանի փրկության։ Սա չի նշանակում, որ չպետք է կանգնի դատասանի առաջ։ Իրավական պատասախանատվություն պետք է կրի», - նշեց Լիլիթ Գալստյանը։ Ըստ նրա, «Իմ քայլը» խմբակցության անդամները տեղյակ չեն եղել նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունից, բայց չտեղեկացվածությունը չի նշանակում, որ իրենք պատասխանատվություն չեն կրում դավաճանական փաստաթղթի համար, թեկուզ լռությունը ինքնին դավաճանություն է։
«Նրանք ունեն քաղաքական և բարոյական քավարանով անցնելու հումանիտար միջանցք՝ կամ դուրս գալ խմբակցությունից, կամ սեփական մեղավորությունը փաստել և դուրս գալ խորհրդարանից։ Ես փոքր հույսեր եմ փարատում, որ մեծամասնության մեջ կգտնվեն պատգամավորներ, որոնց՝ խմբակցությունից դուրս գալը բեկումնային նշանակություն կունենա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը տեխնիկական հարց է, այն, որ նա վաղուց թաքնվում է ոստիկանների, ճաղավանդակների հետևում, միանշանակ է։ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր րոպեն Հայաստանի, մեր բոլորի անվտանգությունը դարձնում է խոցելի։ Նա կարողացավ պետականությունը 2,5 տարում հասցնել կոլապսի։ Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում իշխանության բոլոր ինստիտուտները կազմաքանդված վիճակում են։ Դա Փաշինյանի ու նրա վարչակարգի արդյունք էր։ Երկիրը տարան կազմաքանդման, իրավունք չունենք լռել, հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանի ժամանակը վաղուց անցել է։ Լավ կլինի՝ նա չհամբերի մինչև երեքշաբթի, որովհետև այլ ճանապարհ չկա», - ասաց Լ. Գալստյանը:
Աղբյուր` Panorama.am
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35