Սյունիքի մարզում` Խնձորեսկում հոկտեմբերի 22-ին վիրավորում ստացած 30-ամյա Վահագ Հովհաննիսյանը հաստ աղիի փոխպատվաստման կարիք ունի, որը Հայաստանում չի իրականացվում: NEWS.am-ի հետ զրույցում նրա կինը` Սաթենը, պատմեց, որ դեռ վիրահատությունը պետք է կատարվի վերքերը լավանալուց հետո, այսինքն մոտ երկու ամսից: «Ամուսինս պայմանագրային զինծառայող է, սկզբում Ջաբրայիլում է եղել, հետո վիրավորում է ստացել Խնձորեսկում: Վնասվածքը բեկորային է, վնասվել են մի քանի օրգաններ, բայց հաստ աղին վերականգնել հնարավոր չէ, եւ պետք է փոխպատվաստվի, որը Հայաստանում չի արվում»,-ասաց նա: Սաթենը նշեց, որ դեռ չգիտեն ինչքան կարժենա վիրահատությունը, դիմել են ՀՀ Պաշտպանության նախարարություն, հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որոնք էլ ոչ հստակ պատասխաններ են տվել: Վահագը 7-ամյա դուստր ունի, եւ առողջական խնդիրները լուծելուց հետո կրկին մտադիր է վերադառնալ զինվորական ծառայության: Օգնել ցանկացողները կարող են կապվել կնոջ` Սաթենի հետ հետեւյալ հեռախոսահամարով` 077904074: Փոխանցում կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարով` ՎՏԲ Արմենիա 16040097471500 Սաթենիկ Մհերյան:
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03