ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն աջակցելու նպատակով:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին և ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու և այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:
«Ցանկացած գաղափար, որը սկսում ես, պետք է հավատաս դրան՝ անմնացորդ և մինչև վերջ. իմ հավատը մեծ էր Կենտրոնի ստեղծման հետ կապված: Գերատեսչական շահերից՝ անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն և պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ և նշել, որ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ Արդարադատության նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինիս գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում:
Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը և Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47