Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ: Այս մասին վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի տվյալները, որոնք երկուշաբթի ներկայացրել է ՏԱՍՍ-ը: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 13-ին, որին մասնակցել է 18 եւ ավելի մեծ տարիքի 1,6 հազար մարդ: Ռուսաստանցիների զանգվածային գիտակցության մեջ «Ճակատամարտ Ղարաբաղի համար» կլոր սեղանի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին հետեւում է ռուսաստանցիների 72 տոկոսը, տարածաշրջանում իրադարձություններով ընդհանրապես չի հետաքրքրվում հարցվածների 26 տոկոսը: Հարցին՝ ո՞վ է հրահրել հակամարտության սրումը, ռուսաստանցիների 33 տոկոսը պատախանել է՝ երկու կողմերը, 36 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ 5 տոկոսը համարում է, որ Հայաստանը, 12 տոկոսը՝ Ադրբեջանը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 5 տոկոսը՝ Թուրքիան: ՀԿՀՀՌԿ ղեկավար Վալերի Ֆյոդորովը տարածաշրջանում ռուսաստանցիների ուշադրությունը բնորոշել է որպես «շահագրգռված հեռավորության պահպանում»: Ընդ որում, նրա խոսքով, դրական զզգուցումներ են դիտվել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը չի մտել ռազմական հակամարտության մեջ: Կնքված խաղաղ համաձայնագրից օգուտ են ստացել երկու կողմերը, կարծում է ռուսաստանցիների 41 տոկոսը: Հարցվածների կարծիքով՝ խաղաղ համաձայնագիրը կնքելու գործում հիմնական դեր է խաղացել Ռուսաստանը (64 տոկոսը), 16 տոկոսի կարծիքով՝ երկրորդական: Ռուսաստանցիների 39 տոկոսի կարծիքով՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կզարգանա, այլեւս պատերազմ չի լինի: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 10-րդը (12 տոկոսը) կանխատեսում է մոտակա ժամանակում ռազմական գործողությունների վերսկսում, 31 տոկոսը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ավելի ուշ:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55