«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը ԱԺ հանրային լսումների ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցի շուրջ ձևավորվել է հանրային կոնսենսուս, բայց կարևորեց հետագա անելիքները, քանի որ խորհրդարանի կազմը և Սահմանադրությունը չափազանց սահմանափակ ելքեր են ընձեռում և պետք է կարողանալ այդ սահմանափակ ելքերի շրջանակում գործել: Նա գտնում է, որ իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ու անցնցում եղանակը խորհրդարանի միջոցով առաջ գնալն է, բայց նաև համոզմունք հայտնեց, որ այն չի արտահայտում հանրության տեսակետները: Ըստ Դիլբարյանի, հեղափոխության էյֆորիայի ֆոնին անցկացված ընտրությունները միայն սահմանափակ ուժերի էին հնարավորություն ընձեռել խորհրդարանում հայտնվելու: «Ինչ ենք անում, ո՞վ է գալու, և ես շատ կցանկանայի, որ այդ «ովը» ճշտեինք, որ չի լինելու պարզապես անձ, այլ ծրագրի, գաղափարների համախմբում»,- հայտարարեց Դիլբարյանը և շեշտեց, որ տեսել են, թե ինչի հանգեց այն իրողությունը և պետության անվտանգությունը, երբ փորձ, մասնագիտական կարողունակություն չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ՝ բազմաթիվ շենքեր գրավելով: Նրա կարծիքով, վարչապետի թեկնածու առաջադրած բոլոր ուժերը պետք է ներկայացնեն այն թիմը, որոնց միջոցով առաջ են գնալու և լուծելու են առկա խնդիրները: «Կրկին անձ չենք կարող ընտրել, մի անգամ մերժեցինք Սերժին, և տեղի ունեցան աղետալի դեպքեր, բացարձակ անփորձ կամ ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի իշխանություն եկավ»,- հայտարարեց Նարինե Դիլբարյանը:
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03