Հարգելի խորհրդարան,
Մեկնարկեց քաղաքական աշունը, որը հուսադրող է նաեւ այն պատճառով, որ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Ընտրական օրենսգրքի շուրջ: Հնարավոր է՝ ապագա պատմաբանները 2016 թվականի քաղաքական աշունն անվանեն բարեփոխումների աշուն:
Դեռեւս փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթում ազդարարվեց մեր երկրում արմատական բարեփոխումների սկիզբը, որտեղ նշվեց, որ մեզ պետք է չգոհացնի այն վիճակը, որն առկա է Հայաստանում, եւ մենք բոլորս պետք է ստեղծենք մի Հայաստան, որի քաղաքացիները չեն մտածի այն լքելու մասին:
Համակարգային փոփոխությունների անցկացման ճանապարհին մենք պետք է զերծ մնանք ցնցումներից եւ ընթանանք համերաշխության, հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով: Սա է պահանջում Հայաստանի շահը:
Պատմությունն ապացուցել է, որ հաջողում են այն հասարակություններն ու պետությունները, որտեղ իշխանություններն իրենք են գիտակցում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ նախաձեռնելով համակարգային փոփոխություններ: Կարող ենք փաստել, որ մեր երկրում համակարգային փոփոխությունների օրակարգը ձեւավորում են իշխանությունները: Դրա վառ ապացույցն է նաեւ իշխանությունների կողմից գործնական քայլերի իրականացումը. ապագա խորհրդարանական ընտրությունները կազմակերպել բարեփոխված Ընտրական օրենսգրքով, որը գործնականում կչեզոքացնի ընտրախախտումները եւ այսպիսով մեր հանրության մոտ կբարձրացնի վստահությունն ընտրական գործընթացների եւ արդյունքների նկատմամբ:
Քաղաքական մշակույթի ամրապնդման առումով անչափ կարեւոր է ՏԻՄ ընտրությունների բաց, հրապարակային եւ մրցակցային բնույթը: Կուսակցությունների ակտիվ մասնակցությունն այս ընտրություններին Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարական արժեքների անշրջելիության վկայությունն է:
Հարգելի գործընկերներ,
Շուտով մեր ժողովուրդը նշելու է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման 25-րդ տարեդարձը: Եվ այսօր, առավել քան երբեւէ, մեր հասարակությանն անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Անկախ քաղաքական կողմնորոշումից եւ սոցիալական դիրքից՝ մենք պետք է գործենք հանուն Հայրենիքի հզորացման: Պիտ զորանա Հայաստանը, պիտ զորանա, քանի որ այդպես է ուզում հայ ժողովուրդը:
Շնորհակալություն ուշադրության համար:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22