Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնության ստորագրումից 20 օր անց, փաստերը վկայում են, որ իրագործվել են այդ պատերազմից Ռուսաստանի ու Թուրքիայի նպատակները: Սակայն Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն չի իրականացել, այլև ավելի է բարդացել դրա իրագործումը: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։
«Տարբեր փաստեր ապացուցում են, որ Թուրքիան հասել է Կովկասում միջնորդավորված պատերազմ վարելու իր նպատակներին: Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ նշված Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհը թուրք պաշտոնատարները «թուրքական միջանցք» են անվանել: Այդ միջանցքն իրագործելու է թուրք ծայրահեղականների երազանքը «թուրքական աշխարհ» աշխարհագրական տարածքի և Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ ստեղծելու համար: Բացի այդ, Թուրքիան ներկայություն է ունենալու Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում և այդպիսով տեղակայվելու է Ադրբեջանի Աղդամ քաղաքում, որը նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության համաձայն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Թուրքիան անվտանգության ու ռազմական մեծ լիազորություններ է ստացել Բաքվից: Անկարան մտադիր է Ադրբեջան զենք ու զինամթերք արտահանող առաջին երկիրը լինել և Բաքվին զենքի վաճառքի հարցում փոխարինել Ռուսաստանին ու Իսրայելին: Իհարկե այդ նպատակի իրագոծումը հավանական չի թվում: Թուրքիան համարում է, որ այս պահին Ադրբեջանում ռազմական գերակայություն ունի, քանի որ այդ երկրում տեղակայված արտասահմանցի զորայինների ու ռազմական խորհրդականների ամենամեծ թիվը կազմում են թուրքերը:
Ղարաբաղի երկրորդ պատերազմի ձեռքբերումներից Թուրքիայի գոհունակության ֆոնին, Ադրբեջանի ժողովուրդը նվազագույնը 2783 բանակային ու կամավոր է կորցրել այդ պատերազմում և ավելի վճռակամ է դարձել Ղարաբաղն ազատագրելու հարցում: Ադրբեջանում տարվող պաշտոնական քարոզչություններում նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները Հայաստանից վերցնելը, Ադրբեջանի բանակին ներկայացնում են այս պատերազմի հաղթողը և ժողովրդին խոստանում, որ Թուրքիայի ռազմական ու քաղաքական աջակցությամբ, մոսկովյան համաձայնության հիմամբ, առաջիկա հինգ տարում հետ են վերցնելու Ղարաբաղն ամբողջությամբ:
Փորձագետների համոզմամբ, առաջիկա հինգ տարում Ադրբեջանի ժողովրդի մոտ մեծանալու է մտատանջությունը և հինգ տարվա ավարտին, Բաքուն ը պետք է ծանր որոշում կայացնի Մոսկվայից պահանջելու Ղարաբաղից ռուս բանակայիններին հեռացնելու և նոր պատերազմ սկսելու մասին կամ ավելի ծանր որոշում կայացնի Ղարաբաղում ռուս զորայիններին ներկայությունը երկարաձգվելու դիմաց լռելու մասին:
Առաջիկա հինգ տարում Ադրբեջանում քաղաքական ներքին զարգացումները ձևավորվելու են Ղարաբաղի ճգնաժամի կարգավորումը բարդանալու մտահոգությունների սրվելու ազդեցության տակ: Եվ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Իլհամ Ալիևի և նրա ընդդիմադիրների միջև տեղի ունեցող բանավեճերը վկայում են, որ Ադրբեջանում քաղաքական հալածանքը և Ալիևի իշխանության ընդդիմության քայլերն ավելի են սրվելու առաջիկա տարիներին, ինչը ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներից է լինելու Ադրբեջանի համար»,-գրում է կայքը։:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55