Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը պարզեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության սահմաններով որսորդական զենքի տեղափոխման կարգը եւ օրենսդրության դրույթները համապատասխանեցնում է ԵԱՏՄ նորմերին: Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր նախաձեռնության համահեղինակ, Պետդումայի անվտանգության եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը, այժմ ԵԱՏՄ որեւէ անդամ երկիր զենքով եւ փամփուշտներով որսի գնալու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ միայն որսի վայրի մասով լիազոր մարմնի թույլտվությունը: Նույն նորմերը կգործեն նաեւ Ռուսաստանում կազմակերպության անդամ երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանիղ որսորդների նկատմամբ:
Մինչ այս օրենքի ընդունումն արտասահմանում որսի գնալ ցանկացող ռուսները պետք է զենք դուրս բերելու թույլտվություն ստանային «Ռոսգվարդիա»-յում, իսկ զենքը երկիր մտցնելու թույլտվությունը տալիս էր ընդունող կողմի համանման ծառայությունը: Ընդ որույմ, ԵԱՏՄ երկրների կողմից 2016 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ավելի պարզ ընթացակարգ է նախատեսնում` թույլտվություն միայն որսի վայրի համար:
«Օրինագծի ընդունումն ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցնի Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերին, կնվազեցնի վարչական խոչընդոտները Ռուսաստանի քաղաքացիների համար եւ կվերացնի հարաբերությունների օրենսդրական կարգավորման առկա բացերը որսորդական զենքի շրջանառության ոլորտում»,- ասված է բացատրական գրության մեջ:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55