Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տարածված Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն աղմուկ է բարձրացրել համացանցում: Ձայնագրության մեջ Լուկաշենկոն ասում է, որ Ալիևն Արցախի 5 շրջանները հանձնելու դիմաց իրեն կտա 5 մլրդ դոլար գումար:
Սարգսյանն էլ հակադարձում է, թե ինքը պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին՝ թող հրաժարվի այդ տարածքներից: Հիշեցինք, որ օրեր առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը 13 հարց և բացահայտում ներկայացրեց, որոնցից առաջինում ակնարկում էր, որ Փաշինյանին միջնորդի միջոցով Արցախի հողերի դիմաց գումար է առաջարկվել: «2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա: Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- ասել էր Վարդանյանը:
Սակայն չէր ասել, թե որքան գումար է նշված եղել: Մենք հետաքրքրվեցինք՝ կարող է հիմա բացահայտել, թե որքան գումար է նշված եղել այդ թղթի կտորի վրա, Վարդանյանն ասաց. «Այդ թղթի կտորը Հայաստանի այսօրվա ղեկավարի մոտ է եղել, ճիշտ կլինի՝ հարցն իրեն ուղղել: Ես միայն կասեմ, որ պետությունների ղեկավարները մեծ երևակայություն չեն ունենում, էնպես չի, որ այսօր մի թիվ են ասում, հաջորդ օրը՝ այլ»: Այսինքն՝ խոսքը 5 միլիարդի մասին է: «Հարցրեք իրեն»»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55