Ռազմագերիների հարցով ԱԺ ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների կազմակերպած համատեղ քննարկումը, որը երեկ իմքայլականների քվեարկությամբ որոշվեց փակ անցկացնել, անցել է բավականին լարված մթնոլորտում, սակայն՝ անպտուղ։ Բանն այն է, որ ներկա չի եղել կառավարության որեւէ ներկայացուցիչ՝ ո՛չ փոխվարչապետի, ո՛չ էլ նույնիսկ վարչության պետի մակարդակով, ով կտար պատասխաններ, թե ինչ է արել մինչ օրս պետությունը գերիներին հետ վերադարձնելու հարցով, որքան է նրանց թիվը, որ փուլում է գործընթացը եւ, առհասարակ՝ հետվերադարձի գործընթաց սկսվե՞լ է, թե՞ ոչ։ Մինչդեռ համացանցում տեսանյութեր են տարածվում այն մասին, որ այսօր էլ թշնամին հայազգի մարդկանց է գողանում, ապա դաժանաբար սպանում, ինչը տեսագրում եւ տեղադրում են համացանցում։ Մարդիկ այդ տեսարանները դիտելիս ուղղակի խելագարվում են եւ համոզվում, որ մենք պետություն, իշխանություն չունենք, որը պարտավոր է զբաղվել այս մարդկանց հարցերով։
Ընդդիմադիրները երեկ վրդովվել էին, որ, ըստ էության, քննարկումը ձախողել են, եւ իրենք ժամավաճառությամբ են զբաղվելու։ Իմքայլական Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին ցինիկաբար հակադարձել է, թե՝ հրավիրեիք, որ ներկայացուցիչ գար։ Էդմոն Մարուքյանն էլ նրան բացատրել է, որ կան ընթացակարգեր, որոնց մասին իշխանությունը պարտավոր է տեղյակ լինել։
Նշենք, որ հիմնական զեկուցողը եղել է Էդմոն Մարուքյանը, ում դեմ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը տեղում արշավանք է կազմակերպել՝ ստանձնելով Ադրբեջանի պաշտպանությունը։ Կարապետյանը հիշեցրել է Մարուքյանի այն հայտնի գրառումը, թե, ըստ տեղեկությունների, Ադրբեջանը հաղթական շքերթի է պատրաստվում, որի ժամանակ պետք է տեղի ունենա մեր ռազմագերիների քայլերթը, եւ մեղադրել է ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու մեջ։ Նա մասնավորապես ասել է․ «Որ Դուք եւ որոշ ընդդիմադիր գործիչներ աղմուկ էիք բարձրացնում այդ մասին, ես վստահ էի, որ Ադրբեջանը նման բան չէր անի, նա հարգում է միջազգային կոնվենցիաները եւ չէր մտնի նման բեռի տակ»։ Իշխանական պատգամավորի սկանդալային հայտարարությունը շոկ է առաջացրել ներկաների մոտ, ի պատասխան՝ ընդդիմադիրները բղավելով հիշեցրել են, որ մեր գերիներին խոշտանգելու, գլխատելու տեսարաններով ադրբեջանական տեսանյութերը հասանելի են բոլորին։ Իսկ Մարուքյանն իրեն ուղղված Կարապետյանի դիտողությանը պատասխանել է․ «Թուրք եւ ադրբեջանցի սիրող պատգամավոր, իմացեք, որ այդ տեղեկատվությունը մեզ փոխանցել է այն անձնավորությունը, որը ձեր ԱԱԾ-ի համար սարքել է փաթեթ, որտեղ եղել են փաստացի հիմնավորումներ նման բան անելու վերաբերյալ»։ Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում բացել է փակագծեր, որ միայն ՌԴ նախագահի «կոպտագույն» միջամտությունից հետո են Ադրբեջանում հրաժարվել իրենց մտադրությունից։
Փակ նիստում լարված խոսակցությունն իր դրսեւորումն ունեցավ նաեւ ԱԺ հայտարարությունների ժամին։ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ անհարմար է, որ այս խորհրդարանում կա Ադրբեջանի շահերը պաշտպանող պատգամավոր՝ ի դեմս Կարապետյանի, ապա առաջարկեց, որ եթե այդքան լավ են վերաբերվում մեր գերիներին, ապա «Մարիա Կարապետյանը թող գնա Բաքու ու մեր ռազմագերիների մասին տեղեկություն տա»։ Նշենք, որ փակ քննարկումից հետո ԱԺ-ն հայտարարություն ընդունեց, որով կոչ է անում Մինսկի խմբին՝ «հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց, պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ»։
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
13:04
12:43
12:19
11:53
11:46
11:26
11:15
11:06
10:39
10:16
10:02
20:13
19:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03