ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաեւ «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման եւ արժեւորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը:
Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Իտալիայի կառավարությունների միջեւ հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության եւ պաշտպանության, ինչպես նաեւ Իտալիայի եւ Հայաստանի միջեւ մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին:
Իտալիայի ԱԳ եւ միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը եւ այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, եւ Իտալիան այդ առումով երկրորդ օրակարգ չունի»,- հավելել է նա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարեւոր գործընթացում:
Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման եւ արժեւորման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության արդյունքները. «Կենտրոնի հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»:
«Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման եւ արժեւորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարեւոր ծրագրին աջակցելու եւ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը եւ Բոլոնիայի համալսարանին։
«Չնայած COVID-19-ի եւ պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջեւ դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,- փաստել է կենտրոնի տնօրենը:
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02