«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ առավոտյան Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է սկսել գործարար Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում հոլդինգ»-ում: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր՝ որպես «Մանանա գրեյ», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն (այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը), և այլն: Մեր թղթակցի հետ զրույցում գործարարը հաստատեց ստուգումների մասին լուրերը. «Աշխատուժն են ստուգում. աշխատուժը համապատասխանո՞ւմ է, թե՞ առանց գրանցման աշխատողներ կան ձեռնարկություններում: Ես մի քանի ձեռնարկություններ ունեմ հանրապետության տարբեր մարզերում՝ Ախթալայում, Եղվարդում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում… բոլոր տեղերում ՊԵԿ-ն այլ գործ չունի, քան իմ աշխատուժը ստուգելը»: Գուրգեն Նիկողոսյանը պնդում է, որ այլ ստուգման մեթոդներ կան՝ մասնավորապես, ձեռնարկությունների վճարած հարկերը և սոցիալական վճարները. «Այս ձեռնարկություններում աշխատում է 556 մարդ»: Նա այս ստուգումները պայմանավորում է իր աշխատակիցների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մասնակցելու հանգամանքով. «Ես կատարել եմ մարդկանց սահմանադրական պարտքը, չեմ խոչընդոտել. գնացել են ցույցի, լավ են արել, իրավունք ունեն մասնակցելու և արտահայտվելու, դրա համար իրենք ստուգում են, թող ստուգեն»: «Իմ քաղաքական հայացքներն իմ հայրենիքն է, մարդասիրությունը և աշխատատեղերը պահելու հնարավորությունը. ես կուսակցական չեմ»,- հավելեց գործարարը: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ից էլ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել «Դերժավա» ընկերությունների խմբի բոլոր միավորումներում: ՊԵԿ նման «շահագրգռությունը» պայմանավորված է նրանով, որ «Դերժավա» ընկերությունների խմբի սեփականատեր Արկադի Համբարձումյանն անթաքույց կերպով աջակցում է ընդդիմությանը, իսկ նրա աշխատակիցներից շատերն անգամ մասնակցում են ընդդիմության կազմակերպած հավաքներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55