Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում
13.09.16 | 21:13
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին:
Այցի ընթացքում պարոն Ղազարյանը եղել է Մասիս քաղաքի թիվ 1, թիվ 3, Արտաշատ քաղաքի թիվ 5, Ոսկետափի թիվ 1 և Վեդի քաղաքի թիվ 2 հիմանական դպրոցներում, Ջրահովիտ, Մասիս, Դալար և Արալեզ համայնքների միջնակարգ դպրոցներում, տեղում տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ:
Մարզ կատարած այցի ավարտին մարզպետարանի դահլիճում Գաբրիել Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ: Նա հիմնականում բավարար է գնահատել իր այցելած դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճների պայմանները: «Այցելածս դպրոցներն ունեն նաև բացօթյա մարզահրապարակներ, որոնք արդյունավետ չեն օգտագործվում, մինչդեռ, տարվա այս եղանակին ֆիզկուլտուրայի դասաժամերը պետք է անցկացնել բացօթյա՝ ըստ ծրագրի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ միեւնույն շամանակ ընդգծելով, որ Արարատի մարզում ֆիզկուլտուրայի դասավանդումը շահեկանորեն տարբերվում է իր այցելած մյուս մարզերում տիրող իրավիճակից:
\